«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Ելիզավետա II տարածքներ է կորցնում

Ելիզավետա II տարածքներ է կորցնում
18.09.2020 | 11:25

Կղզի պետություն Բարբադոսը մտադիր է հանրապետություն դառնալ և թագուհի Ելիզավետա II այլևս երկրի ղեկավար չի լինի: «Եկել է ժամանակը ամբողջությամբ ձերբազատվելու գաղութային անցյալից»՝ հայտարարել է կառավարությունը: Իշխանությունները ծրագրում են ավարտել անհրաժեշտ իրավական գործընթացները 2021-ի նոյեմբերին, երբ երկիրը նշելու է Բրիտանիայից անկախության 55-ամյակը: Վարչապետ Միա Մոտլին հայտարարել է, որ բարբադոսցիները ուզում են պետության ղեկավար տեսնել բարբադոսցու: Բուկինգհեմյան պալատը հայտարարել է, որ հանրապետության կարգավիճակին անցումը կառավարության և բնակչության մենաշնորհն է: Պալատի աղբյուրը հաղորդել է, որ գաղափարը անակնկալ չէր, այդ հարցը բազմիցս հրապարակավ քննարկվել է: Բարբադոստ անկախություն է ստացել1966-ին, բայց պահպանել է պաշտանական կապը բրիտանական միապետության ու այն երկրների հետ, որ բրիտանական կայսրության մաս են:
BBC


Հ.Գ. Բարբադոսը ամենախիտ բնակեցված և հարուստ պետություններից է Կարիբյան ավազանում: Նախկինում երկրի տնտեսությունը համարյա ամբողջությամբ կախված էր շաքարի արտահանումից, հիմա գանձարանը լցվում է նաև զբոսաշրջությունից ու ֆինանսական ծառայություններից: Վարչապետ Միա Մոլին ընտրվել է 2018-ին և դարձել է առաջին կին վարչապետը: Միապետությունից հրաժարվելու քննարկումները սկսվել են առաջին վարչապետ Էրոլ Բերոուից: 1998-ին սահմանադրական վերահսկողության հանձնաժողովն առաջարկել է Բարբադոսը դարձնել հանրապետություն: Կղզի պետությունը Բրիտանիայի առաջին նախկին գաղութը չէ Կարիբյան ավազանում, որ որոշում է հանրապետություն դառնալ: 1970-ին նույն արեցին Գայանան (անկախություն ստանալուց 4 տարի անց), 1976-ին՝ Տրինիդադն ու Տոբագոն, 1978-ին՝ Դոմինիկան: Փաստացի՝ Մեծ Բրիտանիան անվերջ տարածքներ է կորցնում, չի բացառվում, որ առաջիկայում նույնը անեն Շոտլանդիան ու Ուելսը, հետո նաև Հյուսիսային Իռլանդիային, և բրեկզիտված Բորիս Ջոնսոնին մնա միայն հին ու բարի Անգլիան:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 8950

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ