«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

ՈՒ­մից և ինչ զար­գա­ցում­նե­րից է վա­խե­նում Նի­կոլ Փա­շի­ն­յա­նը

ՈՒ­մից և ինչ զար­գա­ցում­նե­րից է վա­խե­նում Նի­կոլ Փա­շի­ն­յա­նը
04.09.2020 | 00:40
Քա­ղա­քա­կան աշ­նան մո­տե­նա­լուն պես՝ թեժ աշ­նան թե­մա­յի աշ­խու­ժաց­մա­նը զու­գա­հեռ‚ ա­վե­լի ու ա­վե­լի ակ­տի­վա­ցան հար­ցերն այն մա­սին, թե ներ­քա­ղա­քա­կան կյան­քում, ի վեր­ջո, ինչ հե­ռան­կար­ներ են սպաս­վում։ Խոս­քը նախ և ա­ռաջ իշ­խա­նու­թյուն-ընդ­դի­մու­թյուն փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ է։ Ամ­ռա­նը, երբ կար­ծես թե հա­րա­բե­րա­կան ան­դոր­րի ա­միս­ներ պետք է լի­նեին, քա­ղա­քա­կան կյան­քը ե­ռում էր։
Ամ­ռան շր­ջա­նում Հա­յաս­տա­նի երկ­րորդ և եր­րորդ նա­խա­գահ­նե­րը հան­դես ե­կան ա­սու­լիս­նե­րով կամ տար­բեր ձևա­չա­փե­րի քա­ղա­քա­կան քն­նար­կում­նե­րով, ընդ ո­րում՝ ան­նա­խա­դեպ։ Դժ­վար է հի­շել, թե Սերժ Սարգ­սյա­նը երբևի­ցե ե­րեք ժա­մից ա­վե­լի տևո­ղու­թյամբ մա­մու­լի ա­սու­լիս հրա­վի­րած լի­ներ, իսկ Ռո­բերտ Քո­չա­րյանն էլ այս­քան հա­ճախ հայ­տն­վեր էկ­րան­նե­րին տար­բեր թե­մա­տիկ քն­նար­կում­նե­րով։ Նույ­նիսկ Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նը, որ կա­րո­ղա­նում է եր­կար պաու­զա­ներ պա­հել, ժա­մա­նակ առ ժա­մա­նակ ստիպ­ված էր լի­նում հաս­կա­նա­լի կամ ան­հաս­կա­նա­լի հոդ­ված-հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով հան­դես գալ։ ՀՀ ե­րեք նա­խա­գահ­նե­րի նման ակ­տի­վու­թյու­նը վկա­յում է, որ ներ­քա­ղա­քա­կան լուրջ գոր­ծըն­թաց­ներ են խմոր­վում։ Գու­ցե ա­ռա­ջին հա­յաց­քից թվում է, թե դրանք ըն­դա­մե­նը հեր­թա­կան գոր­ծըն­թաց­ներ են, սա­կայն ի­րա­կա­նում կան դրանց դր­դա­պատ­ճառ­նե­րը։ Ի վեր­ջո, հենց ամ­ռա­նը տե­ղի ու­նե­ցան ԲՀԿ նա­խա­գահ Գա­գիկ Ծա­ռու­կյա­նի հետ կապ­ված հայտ­նի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը, ձևա­վոր­վեց հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն ե­րեք քա­ղա­քա­կան ու­ժե­րի միջև, ո­րի ա­ռանց­քում Ար­թուր Վա­նե­ցյա­նի «Հայ­րե­նիք» կու­սակ­ցու­թյու­նը, ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն են։ Ի­րենց դիր­քո­րո­շում­նե­րում ար­մա­տա­կան մո­տե­ցում­նե­րը վե­րա­հաս­տա­տե­ցին «Սաս­նա ծռե­րը», ո­րոնք, ի­րենց ո­ճի հա­մա­ձայն, շա­րու­նա­կում են հո­խոր­տալ, սպառ­նալ և այլն։ Ա­հա այս­պի­սի գոր­ծըն­թաց­նե­րով էին հա­գե­ցած ար­ձա­կուր­դա­յին հա­մար­վող ա­մա­ռա­յին ա­միս­նե­րը։
Հեր­թա­կան թեժ աշ­նան ակն­կա­լի­քի նա­խա­շե­մին շա­տե­րի մոտ հարց ա­ռա­ջա­ցավ. ար­դյոք ընդ­դի­մա­դիր բևե­ռում տե­ղի ու­նե­ցող գոր­ծըն­թաց­նե­րը կա­րո՞ղ են որևէ վճ­ռո­րոշ նշա­նա­կու­թյուն ու­նե­նալ իշ­խա­նու­թյան հա­մար‚ թե՞, այ­նուա­մե­նայ­նիվ, զար­գա­ցող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը չեն մտա­հո­գում ՀՀ ղե­կա­վա­րու­թյա­նը, ինչ­պես վեր­ջին­ներս ցան­կա­նում են ցույց տալ՝ ձևաց­նե­լով, թե ի­րենք ու­նեն ժո­ղովր­դի լիա­կա­տար ա­ջակ­ցու­թյու­նը։ Այ­նուա­մե­նայ­նիվ‚ իշ­խա­նու­թյու­նը մտա­հոգ­վե­լու կա­րիք ու­նի՞, թե՞ ոչ։
Այս հար­ցի շուրջ տար­բեր կար­ծիք­ներ կա­րող են հն­չել, սա­կայն ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, իշ­խա­նու­թյու­նը ոչ միայն կա­րիք ու­նի մտա­հոգ­վե­լու, այլև ի­րա­կա­նում լավ էլ մտա­հոգ­ված ու ան­հան­գիստ է։ Հա­կա­ռակ դեպ­քում այս­քան նյար­դա­յին կեր­պով չէր պայ­քա­րի ընդ­դի­մա­դիր ցան­կա­ցած դրսևոր­ման դեմ։ Հի­շենք թե­կուզ Գա­գիկ Ծա­ռու­կյա­նի դեմ ըն­թա­ցող քայ­լե­րը, ո­րոն­ցով փոր­ձում են լռեց­նել նրան ու նրա ղե­կա­վա­րած քա­ղա­քա­կան ու­ժին՝ ընդ­հուպ մինչև դա­տա­րան տա­նե­լով ու ա­զա­տազ­րկ­ման սպառ­նա­լի­քով։ Հի­շենք նաև, թե ինչ ծի­ծա­ղե­լի պատր­վակ­նե­րով է իշ­խա­նու­թյու­նը փոր­ձում ԱԱԾ, ոս­տի­կա­նու­թյուն կամ քնն­չա­կան կո­մի­տե տա­նել Ար­թուր Վա­նե­ցյա­նին՝ այդ­պի­սով հո­գե­բա­նա­կան ճն­շում գոր­ծադ­րե­լով նրա դեմ։ Սա ցույց է տա­լիս, որ իշ­խա­նու­թյան ձևա­կան հան­գս­տու­թյան, պա­թո­սի ու ինք­նավս­տա­հու­թյան տակ ի­րա­կա­նում թաքն­ված է լուրջ ան­հան­գս­տու­թյուն, և հենց ար­մա­տում ցան­կա­նում են ընդ­դի­մու­թյան ակ­տի­վու­թյու­նը կան­խել։
Իսկ ու­մի՞ց պետք է ան­հան­գս­տա­նա իշ­խա­նու­թյու­նը։
Ի­հար­կե, իշ­խա­նու­թյունն ա­ռանձ­նա­պես ան­հան­գս­տա­նա­լու ա­ռիթ չու­նի նախ­կին­նե­րից։ ՀՀ ղե­կա­վա­րու­թյու­նը շատ լավ հաս­կա­նում է, որ քա­նի դեռ կա նախ­կին­ներ-ներ­կա­ներ, սև-սպի­տակ բա­ժա­նու­մը, ի­րենք ու­նեն դիր­քա­յին ա­ռա­վե­լու­թյուն։ Ի­հար­կե, այդ ա­ռա­վե­լու­թյու­նը եր­կար տևել չի կա­րող, սա­կայն դեռ թարմ են 2018 թվա­կա­նի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ հի­շո­ղու­թյուն­նե­րը։ Այս պա­րա­գա­յում իշ­խա­նու­թյանն ա­ռանձ­նա­պես չի մտա­հո­գում հան­րա­պե­տա­կան­նե­րի և նրանց ա­ռաջ­նոր­դի ո­րո­շա­կի ակ­տի­վու­թյու­նը։ Հա­կա­ռա­կը՝ նրանք միշտ փոր­ձում են ՀՀԿ ակ­տի­վու­թյունն օգ­տա­գոր­ծել ա­ռա­վե­լու­թյուն ստա­նա­լու հա­մար՝ հան­րու­թյա­նը սպառ­նա­լով նախ­կին­նե­րի վե­րա­դար­ձով։ Այն­պես որ, քա­նի դեռ թարմ է «Մեր­ժիր Սեր­ժին» կար­գա­խո­սը, և նախ­կին­նե­րի այ­լընտ­րանք ըն­կալ­վում է գոր­ծող իշ­խա­նու­թյու­նը, վեր­ջին­ներս ա­ռանձ­նա­պես ան­հան­գս­տա­նա­լու կա­րիք չու­նեն։
Ռո­բերտ Քո­չա­րյա­նի պա­րա­գա­յում ի­րա­վի­ճակն ինչ-որ տեղ նույնն է։ Դար­ձյալ խա­ղարկ­վում է «նախ­կին­ներ» խա­ղա­քար­տը։ Սա­կայն կա մի նր­բու­թյուն. Ռո­բերտ Քո­չա­րյա­նը 12 տա­րի իշ­խա­նու­թյան չէ և հիմ­նա­կա­նում չի ա­սո­ցաց­վում նախ­կին­նե­րի հետ։ Սե­րունդ է փոխ­վել, ո­րը լավ քա­րոզ­չա­կան աշ­խա­տան­քի դեպ­քում կա­րող է նաև մի­ֆա­կա­նաց­նել Ռո­բերտ Քո­չա­րյա­նին։ Ընդ ո­րում, հետևե­լով Քո­չա­րյա­նի քա­րո­զին՝ հենց դա էլ նկա­տում ենք. ՀՀ երկ­րորդ նա­խա­գա­հը ներ­կա­յաց­վում է որ­պես շի­նա­րար, որ­պես տն­տե­սա­կան հա­ջո­ղու­թյուն­նե­րի հե­ղի­նակ, պա­տե­րազ­մի հաղ­թա­նա­կում մեծ ներդ­րում ու­նե­ցող գոր­ծիչ և այլն։ Նոր սերն­դի հա­մար սա կա­րող է շատ լավ խայծ լի­նել։ Ի վեր­ջո, 2018 թ. գար­նա­նը մեր­ժել էին Սեր­ժին, ոչ թե Ռո­բեր­տին, և այս պա­րա­գա­յում որ­քան էլ խա­ղարկ­վի նախ­կին­նե­րի գոր­ծո­նը, այ­նուա­մե­նայ­նիվ, Ռո­բերտ Քո­չա­րյանն ուղ­ղա­կիո­րեն չի կապ­վում 2018 թ. ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի հետ։ Իսկ Նի­կոլ Փա­շի­նյա­նի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի շնոր­հիվ ՀՀ երկ­րորդ նա­խա­գա­հը բեր­վեց քա­ղա­քա­կան դաշտ, նրան տր­վեց տու­ժա­ծի կեր­պար ու կար­գա­վի­ճակ։
Ինչ վե­րա­բե­րում է «Բար­գա­վաճ Հա­յաս­տա­նին», ա­պա մինչև Գա­գիկ Ծա­ռու­կյա­նի հետ ըն­թա­ցող զար­գա­ցում­ներն այս ու­ժի կա­ռույց­նե­րի հզո­րու­թյան‚ ինս­տի­տու­ցիո­նա­լիզ­մի‚ մարդ­կա­յին ռե­սուրս­նե­րի մա­սին ա­ռաս­պե­լա­կան պատ­կե­րա­ցում­ներ կա­յին։ Սա­կայն ինչ­պես ի­րա­կա­նու­թյու­նը ցույց տվեց‚ այդ կա­ռույց­նե­րը պատ­րաստ չեն ծայ­րա­հեղ պայ­ման­նե­րում զանգ­վա­ծա­յին փո­ղո­ցա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րի։ Բա­ցի այդ‚ ԲՀԿ ղե­կա­վա­րը՝ Գա­գիկ Ծա­ռու­կյա­նը‚ բա­վա­կա­նին խո­ցե­լի կեր­պար է՝ հաշ­վի առ­նե­լով նրա ու­նեց­վածքն ու այն հան­գա­ման­քը‚ որ նա ՀՀ ա­մե­նա­խո­շոր և ոչ ա­մե­նա­մա­քուր հե­տա­գիծն ու­նե­ցող սե­փա­կա­նա­տե­րե­րից է, նա‚ ըստ էու­թյան‚ կորց­նե­լու շատ բան ու­նի‚ և այդ հան­գա­ման­քի վրա խա­ղա­ցել են և՛ Սերժ Սարգ­սյա­նի‚ և՛ ներ­կա իշ­խա­նու­թյու­նը։ Սա Գա­գիկ Ծա­ռու­կյա­նի ա­քի­լե­սյան գար­շա­պարն է‚ ին­չը նրան բա­վա­կա­նին խո­ցե­լի է դարձ­նում‚ և վեր­ջինս միշտ ա­մե­նա­վեր­ջին պա­հին նա­հան­ջում է։
Նույն կերպ իր խո­ցե­լիու­թյունն ու­նի խոր­հր­դա­րա­նում ընդ­դի­մա­դիր դաշ­տում դիր­քա­վոր­վող «Լու­սա­վոր Հա­յաս­տան» կու­սակ­ցու­թյու­նը‚ ո­րը երբ փոր­ձում է թե­կուզ մեկ սմ խախ­տել իր հա­մար գծ­ված ա­րա­հե­տը‚ նրան ան­մի­ջա­պես սկ­սում են ե­րե­սով տալ իր ծա­գում­նա­բա­նու­թյու­նը‚ կա­պում են նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ‚ ակ­նար­կում են «Վա­տի­կա­նի հետ կա­պե­րը»։ Եվ կար­ծես թե այդ խա­ղա­քար­տը միշտ գոր­ծում է‚ և այդ­պի­սով իշ­խա­նու­թյու­նը հեշ­տու­թյամբ կա­րո­ղա­նում է վե­րահս­կո­ղու­թյան ներ­քո պա­հել Մա­րու­քյա­նին ու նրա քա­ղա­քա­կան ու­ժը‚ մա­նա­վանդ որ Մա­րու­քյանն էլ ա­ռանձ­նա­պես դեմ չէ‚ որ իր հետ ա­նընդ­հատ պայ­մա­նա­վոր­վեն։ Այս գոր­ծիչն ու նրա ղե­կա­վա­րած կու­սակ­ցու­թյու­նը ա­ռանձ­նա­պես ան­հան­գս­տու­թյուն չեն պատ­ճա­ռում‚ քա­նի որ հռե­տո­րա­բա­նու­թյու­նից այն կողմ գոր­ծը եր­բեք չի անց­նում։
Ընդ­դի­մա­դիր այս ներ­կապ­նա­կում ա­մե­նաան­խո­ցե­լին «Հայ­րե­նիք» կու­սակ­ցու­թյունն է՝ Ար­թուր Վա­նե­ցյա­նով։ Նրան դժ­վար է ա­սո­ցաց­նել նախ­կին­նե­րի հետ։ Որ­պես հան­րա­յին դեմք՝ Ար­թուր Վա­նե­ցյա­նը հենց հե­ղա­փո­խու­թյան ծնունդ է‚ հենց հե­ղա­փո­խա­կան իշ­խա­նու­թյու­նը նրան բե­րեց աս­պա­րեզ։ Փոր­ձե­ցին նրան կա­պել նախ­կին­նե­րի հետ‚ սա­կայն ա­պար­դյուն‚ քա­նի որ հիմ­քե­րը բա­վա­կա­նին թույլ են։ Բա­ցի այդ‚ Վա­նե­ցյանն ինք­նա­բավ գոր­ծիչ է‚ ա­նընդ­հատ նոր կա­ռույց­ներ է բա­ցում հան­րա­պե­տու­թյու­նով մեկ‚ այ­սինքն՝ ինս­տի­տու­ցիո­նալ ա­ռու­մով է զար­գա­նում կու­սակ­ցու­թյու­նը։ Ակն­հայտ է‚ որ կան նաև լուրջ կա­պեր դր­սում‚ մաս­նա­վո­րա­պես‚ Մոսկ­վա­յում և ԱՄՆ վար­չա­կար­գում։ Այս ա­ռու­մով Վա­նե­ցյանն ա­մե­նաան­խո­ցե­լին ու միա­ժա­մա­նակ ա­մե­նավ­տան­գա­վորն է։ Եվ դրա­նով է պայ­մա­նա­վոր­ված‚ որ նա ա­նընդ­հատ հայ­տն­վում է այս կամ այն ու­ժա­յին կա­ռույ­ցում տար­բեր կար­գա­վի­ճակ­նե­րով. ա­մեն ջանք գոր­ծադր­վում է Վա­նե­ցյա­նին վար­կա­բե­կե­լու հա­մար։ Սա­կայն՝ ա­պար­դյուն‚ քա­նի որ ան­մի­ջա­պես ստա­նում են շատ կտ­րուկ հար­ված‚ այդ թվում՝ ին­ֆոր­մա­ցիոն‚ ին­չը շատ մտա­հո­գում է Նի­կոլ Փա­շի­նյա­նին ու նրա իշ­խա­նու­թյա­նը։ Փա­շի­նյա­նին վա­խեց­նում է այն փաս­տը‚ որ Վա­նե­ցյա­նը շատ բան գի­տի թե՛ իշ­խա­նու­թյան‚ թե՛ կոնկ­րետ մարդ­կանց և այն գոր­ծըն­թաց­նե­րի վե­րա­բե­րյալ‚ ո­րոնց ար­դյուն­քում Նի­կոլ Փա­շի­նյա­նը հայ­տն­վեց երկ­րի կա­ռա­վար­ման ղե­կին։
Ի­հար­կե‚ միայն Վա­նե­ցյա­նով չեն սահ­մա­նա­փակ­վում ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րի վա­խե­րը։ Նրանց խս­տո­րեն մտա­հո­գում է Քո­չա­րյա­նի և Վա­նե­ցյա­նի միջև ա­լյանս ստեղ­ծե­լու հե­ռան­կա­րը‚ որն ընդ­հան­րա­պես շատ վտան­գա­վոր խառ­նուրդ կա­րող է լի­նել գոր­ծող կա­ռա­վա­րու­թյան հա­մար։ Բա­ցի այն‚ որ կա­րող են միա­վոր­վել ինս­տի­տու­ցիո­նալ կա­ռույց­ներն ու նրանց հզոր ղե­կա­վար­նե­րը‚ այս­տեղ ընդ­գծ­վում են նաև աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ընդ­հան­րու­թյուն­նե­րը։ Սա նշա­նա­կում է‚ որ այս միա­վո­րու­մը գու­ցե հս­տակ ա­ջակ­ցու­թյուն ու­նե­նա նաև դր­սից։ Եվ հի­մա իշ­խա­նու­թյունն ա­մեն ինչ ա­նում է՝ թույլ չտա­լու նման ա­լյան­սի ձևա­վո­րու­մը։ Իսկ նման հե­ռան­կա­րը չի բա­ցառ­վում‚ քա­նի որ Վա­նե­ցյա­նը հայ­տա­րա­րել էր‚ որ Ար­ցա­խից վե­րա­դառ­նա­լուց հե­տո (այդ այցն ար­դեն կա­յա­ցել է) սկ­սե­լու է հան­դի­պում­նե­րի շարք ՀՀ նախ­կին նա­խա­գահ­նե­րի՝ Տեր-Պետ­րո­սյա­նի‚ Քո­չա­րյա­նի և Սարգ­սյա­նի հետ։ Եվ հնա­րա­վոր այդ ա­լյանսն օ­րո­րո­ցում խեղ­դե­լու հա­մար փա­շի­նյա­նա­կան իշ­խա­նու­թյունն ա­մեն քայ­լի գնա­լու է։
Ա­րամ Վ. ՍԱՐԳ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 4155

Մեկնաբանություններ