ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

«Օտարից ոչ կին առ, ոչ սննդամթերք»

«Օտարից ոչ կին առ, ոչ սննդամթերք»
10.10.2017 | 08:54

Գենետիկ ինժեներիան, ինչպես առաջընթացի մյուս նվաճումները, եթե մարդկության բարօրության համար օգտագործվելու փոխարեն օգտագործվում է նրա դեմ, ընդունակ է մյուս գյուտերի նման ողջ մարդկության դեմ դուրս գալու... և հաղթելու: Բայց ինչու՞՝ ընդունակ է. այն արդեն իր գործին է: Գիշերով ճանապարհ անցնողի պես գաղտագողի իր ուղին հարթելով` նա թափանցել է մեր կյանքի ամենախոր անկյունները, դարձել մեր առօրյայի, կենցաղի մի մասը: Մենք «վայելում» ենք նրա պտուղները, իսկ իրեն կարգին չգիտենք:


Իսկ եղածն այս է. այսօր արդեն ոչ մի բարդություն չի ներկայացնում ԴՆԹ-ից վերցնել անհրաժեշտ հատկություններ կրող և փոխանցող գեները և դրանք ներմուծել ցանկացած բջջի մեջ, փաստորեն հաղթահարելով միջտեսակային պատնեշները և խառնելով բացարձակորեն իրար հետ չկապված տեսակների ժառանգականությունը: Այլ բույսի, կենդանու, միջատի, բակտերիայի գեները (Աստված ոչ անի՝ անցնեն մարդուն) ներդրվում են բույսերի, ձկների, կաթնասունների քրոմոսոմներում, ձևավորելով կենդանի օրգանիզմների նոր` գոյություն չունեցող ձևեր: Արդեն ստացվել են գենետիկորեն վերափոխված մանրէներ, սնկեր, բույսեր, կենդանիներ…


Դա անսահման հնարավորությունների մի տարածք է. ցանկության դեպքում կարելի է ստանալ ֆանտաստիկ մթերքներ, բույսեր, կենդանիներ՝ սկսած նրանց արտաքին տեսքից, վերջացրած ամենաանսովոր հատկություններով: Օրինակ. կաթը կարող է չթթվել, պոմիդորը կարող է քառակուսի լինել, ինչու չէ` մազեր կամ բուրդ ունենալ, եթե դրա անհրաժեշտությունը լինի:
Առաջին տրանսգենային, գենոմոդիֆիկացված (ԳՄ), գենետիկորեն ձևափոխված (ԳՁ) բույսը ծխախոտն է, որն այսօր արդեն կազմում է աշխարհում օգտագործվող ծխախոտի մեծ մասը, հաջորդը լոլիկը՝ ձկան հյուսվածքների սառեցումն արգելակող սպիտակուց կոդավորող կամ դոդոշի գենով, ապա կարտոֆիլը` վնասատու միջատների համար մահացու թույն պարունակող բակտերիայի կամ ձնծաղկի գենով, հետո… եգիպտացորեն` երաշտի նկատմամբ կայուն կարիճի, ելակ` ցրտադիմացկուն ձկան գենով, չորադիմացկուն ցորեն` ուղտափշի գենով, շաքարի ճակնդեղ, դդմիկ և այլ նոր ու նոր տեսակներ:


Ա վիտամինով հարստացված ձևափոխված բրինձը պարունակում է դեղին նարգիզի, վիրուսների ու բակտերիաների նոր տեղադրված գեներ: ԱՄՆ-ում և Արգենտինայում եգիպտացորենի և բամբակաբույսի ցանքերի մեծ մասը տրանսգեն է: Այսօր աշխարհում արտադրվում և լայնորեն օգտագործվում են դեղորայք, վակցինաներ (ինսուլին, ինտերֆերոն և այլն): Ողջ աշխարհին մատակարարվող անասնակերը նույնպես տրանսգեն է:
Բիոտեխնոլոգիական կորպորացիաները, աշխարհի հզորները, ովքեր, ողջ մոլորակը ոսկեբեր գետ դարձրած, ուռճացնում են իրենց դրամագլուխը, հայտարարում են, որ իրենց նոր արտադրանքի շնորհիվ կհաղթահարվի համաշխարհային սովը, կվերանան համաճարակները: Եվ նրանք հեշտ էլ հողագործին հրապուրում են լոլիկի, եգիպտացորենի, հացահատիկի նոր, լավ բերքատու, հիվանդությունների, երաշտի, ցրտի նկատմամբ դիմացկուն տեսակներով: ԴՆԹ տեխնոլոգիաներ ներդնելով հաջողվել է ավելացնել խոշոր եղջերավոր անասունների, հավերի, ձկների մթերատվությունը: Ստացվել են կովեր, որոնց կաթում բարձր է սպիտակուցների, յուղի պարունակությունը:


Առաջին հայացքից կարծես իսկապես էլ ամեն ինչ լավ է և ձեռնտու. գրեթե չեն օգտագործվում թունաքիմիկատներ, հերբիցիդների նկատմամբ կայուն տեսակների շնորհիվ կատարվում են քիչ ծախսեր, նոր տեսակներն արագ են հասունանում, պահվում են երկար և այլն: Սակայն այլ բան է, եթե ստացված փոփոխված տեսակներն օգտագործվում են կենցաղային նպատակներով, օրինակ, բամբակի նոր տեսակների դեպքում ստացվել են բույսեր, որոնք մթության մեջ լույս են արձակում, այծեր՝ սարդի գենով, որոնց կաթից ամուր թել են ստանում և այնքան ամուր, որ այդ հյուսվածքից փամփուշտները պարզապես հետ են շպրտվում… Բայց երբ հարցը վերաբերում է մարդու սննդին և ուրեմն՝ նրա առողջությանը, բնականաբար այստեղ որևէ ռիսկային գործոն պետք է բացառել:
Ցանկացած նոր բժշկական և բիոլոգիական պրեպարատ թույլատրվում է մարդկանց օգտագործման ներկայացնել միայն կենդանիների վրա երկարաժամկետ փորձարկումներից հետո, որովհետև, բացի մոտակա ի հայտ եկող ազդեցության արդյունքներից, կան նաև հեռակա, անգամ սերունդներ անց հանդես եկողներ: Այդ նույն պահանջը, բնականաբար, պետք է ներկայացվի նաև լաբորատորիաներում ստացված, դեռևս անճանաչ արհեստական սննդին: Սակայն, փաստորեն, անհրաժեշտ փորձարկումը կատարվում է անմիջապես մարդկանց վրա, ավելի ճիշտ, ողջ մարդկության:


Արդյունահանող գիգանտների՝ մարդկությանը սովից փրկելու հավաստիացումը ընդամենը իրենց շահերից բխող լկտի սուտ է: Իրականում սովի պրոբլեմը բոլորովին էլ սննդի պակասը չէ, դա հենց իրենց ստեղծածն է. նյութական և ֆինանսական ռեսուրսների ոչ համաչափ տեղաբաշխումը, դրանց կուտակումը ոմանց գրպաններում:


Նրանք գրեթե զավթել են և մենաշնորհի վերածել սերմերի, պարենի, դեղամիջոցների համաշխարհային շուկան, բոլորովին չմտահոգվելով մարդկության ապագայով: Եվ արդեն շատ դժվար է մթերք-բանջարեղենային այդ «գազանանոցում» բնականը գտնելը: Իսկ նպատակը, բացի փողի կուտակումից, նաև գլոբալ, համաշխարհային տիրապետության ստեղծումն արագացնելն է, որտեղ «ավելորդները» պետք է վերացվեն, և որքան շուտ, այնքան լավ: Ըստ նրանց «հանճարեղ» հաշվարկների, իրենց իշխանությանը ծառայող մարդուկները չպետք է ավելին լինեն, քան կես միլիարդը: Իսկ սննդի միջոցով առողջությունը քայքայելով նրանց աննկատ վերացնելը պատերազմներից է՛լ ավելի ձեռնտու տարբերակ է:
Ցանկացած մուտացիա օրգանիզմի գենետիկ ապարատում վնասակար է նրա համար: Մուտացիաներն ի հայտ են գալիս ոչ միայն շրջակա միջավայրի աղտոտման հետևանքով, այլև անորակ կամ փոխված սննդի: Հին հույներն ասել են. «Մենք կազմված ենք նրանից, ինչ ուտում ենք»: Նման իմաստությունները բոլոր ժամանակների համար են: Գենային ինժեներիան, որը սահմաններ չի ճանաչում, բերում է գենետիկ հավասարակշռության խախտման, սկզբում բույսի, ապա մարդու մեջ, որն օգտագործում է այդ մթերքը:


Արդեն անգամ առանց լուրջ հետազոտությունների էլ` այս անցած տարիներին մի հայացք նետելն էլ բավական է, հասկանալու համար ԳՁ-ների վտանգավորությունը մարդկանց առողջության վրա: Նախ՝ սկսենք նրանից, որ հենց միայն 19-րդ դարից կիրառում ստացած սննդի ռաֆինացումն իր լուրջ հետևանքներն ունեցավ մարդկանց առողջության վրա. խիստ մաքրված բրինձը պատճառ դարձավ վիտամինային անբավարարության (բերի-բերի հիվանդության), ռաֆինացված շաքարը աթերոսկլերոզի և շաքարախտի զարգացման պատճառներից մեկն է և այլն: Իսկ ինչ սպասել ներթափանցումից այնպիսի գաղտնախորհուրդ մի տարածք, ինչպիսին ժառանգական հատկանիշները կրող ԴՆԹ-ինն է:
Քաղցկեղը, շաքարախտը, ալերգիաները խիստ տարածում են գտել տրանսգեն մթերքների օգտագործումից հետո, ամերիկացիների մեջ ճարպակալումն ի հայտ եկավ նույնպես այդ մթերքներից: Ռուս գիտնականների ուսումնասիրությունները հաստատում են արտասահմանյան կոլեգաների եզրահանգումները. որքան մարդ շատ է օգտագործում ԳՁ մթերք, այնքան մեծ են արյան չարորակ փոփոխությունները, չարորակ նորագոյացությունները օրգանիզմում, աղեստամոքսային և նյարդային համակարգերի ախտահարման վտանգը, հաստատված է նաև արյան անանցանելիության արդյունքում ինֆարկտի, ինսուլտի աճը: ԱՄՆ-ում վերջին տարիներին ի հայտ են եկել նոր, անծանոթ և բուժման չենթարկվող հիվանդություններ, որոնց պատճառը նույնպես համարում են գենետիկորեն փոխված սնունդը:


Շատ քիչ արված փորձարկումները գալիս են հաստատելու դրանց վտանգավորությունը: ԳՁ սննդով կերակրվող կենդանիների մեջ որոշ ժամանակ անց նկատվել է վարքի փոփոխություն, նրանք դարձել են շատ ագրեսիվ, բոլորի մոտ ի հայտ են եկել ստամոքս-աղիքային համակարգի, սեռական օրգանների լուրջ պաթոլոգիաներ, լյարդի, երիկամների մեծացում, դրանց հյուսվածքային փոփոխություններ, արյան կազմը նույնպես ենթարկվել է փոփոխության: Անգլիայում` Արպադ Պոստայի փորձերում, ձնծաղկի գենով ձևափոխված կարտոֆիլով կերակրված առնետների մոտ նկատվել է լյարդի քայքայում, իմունիտետի թուլացում և նույնիսկ ուղեղի փոքրացում…Ռուս գիտնականներն իրականացրել են անկախ հետաքննություն՝ կենդանիներին կերակրելով ԳՁՕ պարունակող կերով: Պարզվել է, որ կենդանիների մեծ մասը չի կարող սերունդ ունենալ, բացի այդ, նրանց մոտ հսկայական ուռուցքներ են հայտնաբերվել:


Շատ խմորիչներ նույնպես գենետիկորեն փոխված են.
Գենետիկորեն փոխված սոյա օգտագործելիս, որի մեջ միանգամից երեք տարբեր գեներ են մտցված` բակտերիայի, վիրուսի և ծաղկի, առաջ են գալիս սուր և քրոնիկ հետևանքներ, չբերություն: Իսկ սոյան օգտագործվում է բազմաթիվ մթերքների արտադրության մեջ. հաց, շոկոլադ, մարգարին, պաղպաղակ, երշիկեղեն և այլն: Լայնորեն օգտագործվող պեպսին և ֆանտան նույնպես ԳՁ են և առաջացնում են ենթաստամոքսային գեղձի ախտահարում և այլ պաթոլոգիաներ: Մանկական սննդի արտադրությունն աստիճանաբար անցնում է արտասահմանյան կորպորացիաների ձեռքը: Մանկական սննդում արդեն վաղուց են օգտագործում գենետիկորեն ձևափոխված սոյա, եգիպտացորեն և այլ հատիկավորներ: Կան բույսեր, որոնք հարստացված են ԳՁՕ դեղերով և վակցինաներով, փաստորեն, դրանք կարող են օգտագործել լրիվ առողջ մարդիկ:


ԳՁ բույսերի աճեցումը բացահայտ սպառնալիք է նաև էկոլոգիայի համար: Նրանք քիչ առ քիչ վերափոխում են դասական բուսատեսակները, արմատական փոփոխության են ենթարկում հողի միկրոֆլորան, այդ վայրերում դասական տեսակները կամ վատ, կամ էլ ընդհանրապես այլևս չեն աճում: Փաստորեն վտանգի տակ է ոչ միայն մարդու առողջությունը, այլև մեր ողջ կենսոլորտը կենսագոյությունը: Տասնյակ հազարավոր նոր ԳՁ բակտերիաներ, սնկեր, վիրուսներ, բույսեր և կենդանիներ կարող են բաց թողնվել երկրի էկոհամակարգ, ստեղծել քաոս և ամայացնել կենսոլորտը:
Վերջին տարիներին արդյունաբերական և կենցաղային նպատակներով ստեղծվում են նաև ԳՁ ծառերի տնկարաններ: Այդպիսի ծառերը շատ արագ են աճում` տարեկան մի քանի մետր: Դրանք երկարակյաց չեն և աղտոտում են հողը: Վտանգավոր է նաև դրանց ծաղկափոշին, որը սպանում է կենդանի ամեն ինչ: Դրանք երկրորդ սերունդ չտվող սպանող ծառերից կազմված անտառներ են:


ԳՁՕ-ն օգտագործվում է նաև որպես գենետիկ զենք: Առաջին անգամ այն օգտագործվել է Հարավային Աֆրիկայում: Իմաստը հետևյալն է. ասենք, կարտոֆիլի մեջ մտցվում է որևէ գեն, որը ներդրվելով մարդու գենետիկ կառուցվածքի մեջ, որոշ ժամանակ «լռում» է: Այն լռում է այնքան, մինչև որ դրսից մտցվում է որոշակի ազդանշան. դա կարող է լինել էլեկտրամագնիսական բնույթի, ասենք, լազերային ճառագայթում կամ քիմիական:. Մարդն ինչ-որ հյութ է խմում և լռած գենն սկսում է գործել ու արտադրել տոքսին, որը մահացու վտանգավոր է նրա համար:
Առանց այդ էլ մարդկությանը պարտադրված ԳՁՕ-ները հզոր զենք են, իսկ մենք, պաշտպանվելու փոխարեն, գործում ենք թշնամու կողմից` ինքներս մեր դեմ:
Շատ երկրներ տագնապի ազդանշան են հնչեցրել: Միջազգային առաջին փաստաթուղթն այդ ուղղությամբ 2000-ին Մոնրեալում 130 երկրների ստորագրած Կարթագենի արձանագրությունն է: Այն թույլ է տալիս երկրներին կիրառել նախազգուշության սկզբունքը և արգելել ԳՁՕ-ների ներկրումը: 2004-ին ստեղծվել է «Գենետիկական անվտանգության համազգային ասոցիացիա»: Սակայն դրանք աննշան են այն ուժի դեմ, որն անխոնջ իր գործին է:


Արդեն շատ երկրներում գրեթե ոչնչացվել է հայրենական սննդարդյունաբերությունը: ԳՁ չարիքին դեռ մի բան էլ միանում են քիմիական հավելումները՝ մթերքին ավելացվող կոնսերվանտներ (կայունացնողներ) և այլ վնասակար` համ, հոտ, գույն, անգամ ծավալ տվող քիմիական բաղադրիչներ:
Այս ամենի մասին ժողովուրդը գրեթե ոչինչ չգիտի. զգուշացնող տեղեկատվություն քիչ կա, փոխարենը գայթակղիչ գովազդեր` որքան ասես: Իսկ այն մարդիկ, ովքեր փորձում են բարձրաձայնել դրա վտանգավորության մասին, տարբեր ձևերով լռեցվում են:
ԳՁ մթերքներն արդեն տարածվել և վաճառվում են աշխարհի տարբեր երկրներում, հատկապես զարգացող և հետամնաց երկրներում: ԱՊՀ երկրների անվերահսկելի շուկաները դարձել են դրանց հիմնական սպառողները: Այսօր Հարավային Կովկասի երկրներում առանց հսկողության վաճառվում են չստուգված գյուղմթերքներ և դրանց սերմերը, որոնց մեջ կան նաև ԳՁՕ-ներ: Եվ չեն սխալվում նրանք, ովքեր կարծում են, որ .ատոմային ռումբը կարելի է հսկողության տակ վերցնել, կառավարել, իսկ ԳՁՕ-ն (գենետիկ ձևափոխված օրգանիզմ)` ոչ: Այն արդեն քամու պես թափանցել է աշխարհի բոլոր բաց ու փակ դռներից ներս:
Շրջակա միջավայրի համար հատկապես վտանգավոր են սերմերը և տնկանյութը: Որոշ երկրներում տեղական բնական բերքը արտահանվում է, իսկ ներքին շուկա լցվում են ԳՁ մթերքներ: Վերջին տարիներին Իրաքում գրեթե ողջ տեղական սերմացուն փոխարինված է ԳՁ-ով: Նույնը վաղուց արդեն կիրառվում է նաև մեր երկրում:


Դրսից այդքան սիրալիորեն գյուղատնտեսության բարեփոխումների համար կնքվող պայմանագրերը, էժան կամ անվճար տրամադրվող սերմացուն և պարարտանյութը արդեն հանգեցրել են այն բանին, որ մենք կորցրել ենք մեր բանջարեղենի նախկին շատ տեսակներ և աճեցնում ու ժողովրդին թունավորում ենք մեր օրգանիզմներում դանդաղ ազդեցության ռումբ դարձող այդ գենետիկ փոխված միրգ-բանջարեղենով:


Հայաստանում ԳՁՕ-ների ներկրումն սկսեց աճել 90-ականներին, հատկապես մարդասիրական օգնության անվան տակ. կարտոֆիլ, լոլիկ, եգիպտացորեն, օսլա, ԳՁ պարունակող մթերք, արագ աճող բարդու տնկիներ և այլն, և այլն: Չնայած Հայաստանը վավերացրել է կենսանվտանգության մասին Կարթագենյան արձանագրությունը, պարտավորվել է հետևել «Դեկլարացիայի» կոչերին` ցուցաբերել խիստ զգոնություն և զսպվածություն ԳՁՕ-ների օգտագործման հարցում, բայց վիճակը գրեթե չի փոխվել. խանութները ողողված են ԳՁ մթերքով` լոլիկ (փառք Աստծո, լոլիկը, կարծես, քիչ-քիչ նորից վերականգնվում է), կարտոֆիլ, եգիպտացորեն, օսլա և այլն: Հեռուստաէկրաններից ազատ գովազդվում են կանադական արագ եփվող ոլոռ և այլ հատիկավորներ:
Մենք հրաշալի բնություն ունենք, որտեղ բուսականությունը, դրանից սնվող կենդանիներից ստացված մաքուր կաթնամթերքը, մեզ սնուցելուց բացի, իրենց բուժիչ հատկություններով օգնում են պաշտպանվել հիվանդություններից: Բայց խարդախ, թաքուն սողոսկած աղետը դանդաղորեն տարածվում է մեր երկրում:


Այդ ամենի տխուր հետևանքներն արդեն վաղուց են մեզ պատուհասում: Հիվանդացությունը մեր երկրում արդեն աղետալի չափերի է հասել հիմնականում երիտասարդների մեջ: Ընդամենը մի 10-15-20 տարի առաջվա ու այսօրվա տարբերությունը հսկայական է. ինսուլտ, ինֆարկտ, ուռուցքային տարբեր հիվանդություններ, որքա՜ն վաղաժամ մահեր: Եվ դրա պատճառների մեջ անպայման իր մեծ բաժինն ունի ԳՁՕ կոչվածը: Մեր գյուղացին գայթակղվում է ավելի ուշ փչացող, ցրտադիմացկուն, խոշոր և, իհարկե, ավելի էժան սերմացու ձեռք բերելու հնարավորությամբ, բայց հետո իր ողջ ունեցվածքը, տունն անգամ բավարար չեն լինում դրանց հետևանքով ընտանիքի անդամների ձեռք բերած ծանր, անբուժելի հիվանդությունների «բուժման» ծախսերը հոգալու համար:
Արտաշիր Երվանդունի արքայի պալատի ճակատին փորագրված է եղել. «Օտարից ոչ կին առ, ոչ սննդամթերք»: Իմաստուն են եղել հին արքաները: Իհարկե ոչ միշտ, ոչ բոլորը, բայց հիմնականում առաջնորդվել են ազգի հանդեպ պատասխանատվության զգացումով, ինչն էլ հենց պարտադրել է խելամիտ լինել:
Պարզ բան է, որ այսօրվա ամեն ինչ իրար խառնող, ինտեգրող, ներառող, համահարթեցնող, գլոբալացնող ժամանակներում անհնարին է նման մեկուսացումը, բայց պետք է ապրել աչալուրջ ու զգոն, երբեք չմոռանալով, որ սահմանները միայն բանակներով չէ, որ խախտվում են. Դա կարող է արվել և լավ էլ արվում է տարբեր երևակայելի և աներևակայելի ձևերով ու միջոցներով: Ներխուժում են նաև նախապես իրենց համար ճանապարհ բացող «բնական»՝ աղետների հետևող «մարդասիրական օգնության» ծանր բեռներով և «փրկարարի բարի ու կարեկից» ժպիտներով:


Այսօր մարդկության թշնամիներն ամենուր են` ծպտյալ, անհասցե, սքողված զանազան անուններով, բայց գործում են շատ ստույգ հասցեներով, բոլոր հասցեներով:
Իսկ մենք դեռ ապրելու ենք: Պարտավոր ենք ապրել: Եվ ուրեմն Արտաշիր արքայի լոզունգը, որպես դրոշ, ծածանենք մեր երկրի սահմաններով մեկ:

ՆԱՆԵ

Դիտվել է՝ 4332

Մեկնաբանություններ