Գառնիում վաղ առավոտից մեկնարկել է «Վարդավառ» միջազգային փառատոնը, որը կազմակերպել Է Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA): Վարդավառին նվիրված տաղավարների բացումով, ազգային երգի, պարի ու խաղերի ներկայացումներով սկսվեցին տոնական միջոցառումները: Վարդավառի և Տիրոջ Պայծառակերպության օրը համարվում է մաքրագործվելու օր, տոնի մասնակիցները «մաքրագործվեցին» իրար վրա ջուր ցողելով:
Վարդավառն այն տոներից է, որն ունի քրիստոնեական և հեթանոսական հիմք՝ փառատոնի մի մասը կանցկացվի նաև Գեղարդի վանքում, որտեղ կլինի երիտասարդության օրհնության և մատաղի օրհնության կարգ: