ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«Եթե հաջողություն գտնենք, Հայաստանում էլ կհաստատվենք»

«Եթե հաջողություն գտնենք, Հայաստանում էլ կհաստատվենք»
19.04.2016 | 00:15

Սիրիայի հակամարտության պատճառով շուրջ 20 հազար սիրիահայ է Հայաստան մուտք գործել։ Նրանցից 16-17 հազարը հիմնավորվել է այստեղ։
Արաքսի Քեշիշյանը Սիրիայի Հալեպ քաղաքից է։ Հայաստանում է ամուսնու, դստեր և թոռնիկի հետ։ Ասում է, որ Հայաստանում ապահով է, Երևանն էլ «աղվոր քաղաք է»։ Հայաստանում զբաղվում է իր պատրաստած սնունդը, ճաշերն ու անուշեղենը վաճառելով։ Աշխատում է տանը։ «Փորձում ենք ամեն ինչ անել, որ այստեղ կարողանանք ապրել, չգիտենք, թե որքան ժամանակ դեռ այստեղ պետք է մնանք։ Եթե հաջողություն գտնենք, Հայաստանում էլ կհաստատվենք»,- նշում է տիկին Արաքսին, խոստովանում է, որ դժվարությունները շատ են, բայց աստիճանաբար իրենց գործերը դեպի լավն են գնում։
Արաքսի Քեշիշյանը նկատում է, որ Հայաստանում սիրիահայերի պատրաստած սննդին այնքան էլ սովոր չեն։ Ըստ նրա՝ այդ առումով մի քիչ դժվարություն կա, ժամանակ է պետք, որպեսզի հայաստանցիները ծանոթանան իրենց պատրաստածին։
Տիկին Արաքսին, հիշելով Հալեպի իրենց կյանքը, ասում է, որ ժամանակին այնտեղ ապրելը հեշտ էր, բայց հիմա պատկերացում չունի, թե ինչ վիճակ է։ Չի էլ պատկերացնում, թե պատերազմն ավարտվելուց հետո կյանքն ինչպես կդասավորվի Սիրիայում։ Իրենց բնակարանն էլ Հալեպում կիսավեր վիճակում է։
Արաքսիի քույրը՝ Արփինե Քեշիշյանը, Հայաստանում հաստատվել է մոտ 8 ամիս առաջ։ Օգնում է քրոջը, ինքն էլ իր ձեռագործ աշխատանքներն է վաճառում։
Երանուհի Ջիմբաշյանը նույնպես Հալեպից է՝ պատվերներ է ընդունում ու վաճառում իր պատրաստած, սիրիական համեմունքներով տնական ուտեստները։ Բաքի քյուֆթան, Հալեպի մարթադելան և բազմաթիվ այլ ճաշատեսակներ բավականին մատչելի են տեղական շուկայում եղած առաջարկների համեմատ։
Նշենք, որ սիրիահայերը Հայաստանում գործունեություն են ծավալում ոսկերչության, արծաթագործության, սննդի արդյունաբերության, վարսահարդարության, կարի և կոշիկի արտադրության, ավտոտեխսպասարկման և այլ ոլորտներում։
ՀՀ սփյուռքի և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների օղակներով 1500 սիրիահայ այսօր Հայաստանում աշխատանք ունի, 150 հոգի պետությունից ստացել է 5 տարի ժամկետով 4-տոկոսով վարկ:


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1962

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ