ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

Քեսաբահայերն իրենց ապագան պատկերացնում են միայն Քեսաբում

Քեսաբահայերն իրենց ապագան պատկերացնում են միայն Քեսաբում
01.04.2014 | 15:39

«Մեդիա» կենտրոնում «Քեսաբահայերը Լաթաքիայում՝ իրադրություն և խնդիրներ» թեմայով քննարկման ընթացքում ԱԺ պատգամավորներ Թևան Պոսոսյանն ու Էդմոն Մարուքյանը ներկայացրին այն, ինչ տեսել էին Քեսաբ կատարված այցի ընթացքում: Թևան Պողոսյանն ընդգծեց, որ ԱԺ պատգամավորների այցելությունը եղել է մասնավոր նախաձեռնություն։ Նա կարևորեց այցելությունը ոչ միայն մարդկային, այլև փաստահավաք տեսակետից, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը հասկանա, թե ինչպես տեր կանգնել ցանկացած երկրում հայերի առջև ծառացած խնդիրների դեպքում։ Նա կոչ արեց, որպեսզի տարբեր ոլորտներ ներկայացնող անձինք մեկնեն Սիրիա՝ զորակցություն հայտնելով այնտեղ ապրող մեր հայրենակիցներին։ Եվ այդ ամենը, ըստ պատգամավորի, պետք է լինի համակարգված, պետական մեխանիզմների հիման վրա։

Էդմոն Մարուքյանը, ներկայացնելով քեսաբյան իրադարձությունները, նկատեց, որ այնտեղ ապրող հայերը մշտապես հերթապահություն են սահմանել։ Մարտի 21-ի գիշերը նկատել են, որ Թուրքիայի սահմանում սահմանապահները հետ են քաշվել, և տեղի է ունեցել թուրքական կողմից խմբերի առաջխաղացում, ինչը աջակցություն է ստացել թուրքական հրետանու կողմից։ Միայն հրոսակները չէին կարող գրավել Քեսաբը, եթե թուրքական բանակը չաջակցեր:
Պատգամավորը տեղեկացրեց, որ Լաթաքիայում այսօր 320 ընտանիք հայկական եկեղեցու տարածքում օգտվում է սննդից։ Մի մասն էլ ապրում է հարազատների, ծանոթների տներում՝ սպասելով, երբ սիրիական բանակը կազատագրի Քեսաբը, և իրենք կվերադառնան։ Նրանք շատ լավ հասկանում են, որ ամբողջ ունեցվածքը թալանված է լինելու, և խնդրում էին աշխարհասփյուռ հայությունից օգնել իրենց տենտեսությունը վերականգնելու համար։ Պատգամավորները նշում են, որ քեսաբահայերն իրենց ապագան պատկերացնում են միայն Քեսաբում։ Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով քրիստոնեական համայնքին, նշեց, որ քրիստոնեական փոքրամասնության իրավունքները Սիրիայում զանգվածային կերպով խախտվում են: Եթե չեղավ Ասադի ռեժիմը, Սիրիայում քրիստոնյաներ չեն մնա։ Նա ընդգծեց, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի վարած քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել։

Դիտվել է՝ 1096

Մեկնաբանություններ