Տևական ժամանակ տարբեր բուհերի ուսանողներ բողոքի ակցիաներ են անցկացնում ուսման վարձի բարձրացման դեմ, սակայն նույն բուհերի ղեկավարները կարծես աներեր են: Վաղը խնդրին կանդրադառնա նաև գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովը: Հանձնաժողովի նիստում կքննարկվի ուսման վարձավճարների բարձրացման հիմնավորումները, և մեր տեղեկություններով, հնարավոր է նաև լսումներ կազմակերպվեն: Սակայն, ինչպես նշում է մեր աղբյուրը, հավանականությունը քիչ է, որ չեղյալ համարվի բուհերի ղեկավարների թանկացման «հրովարտակը»:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ