ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Մեր իրական և կեղծ ընդդիմությունները

Մեր իրական և կեղծ ընդդիմությունները
28.03.2013 | 18:28

Ինչպես մամուլում, այնպես էլ սոցիալական ցանցերում, առնվազն վերջին մեկ ամսվա ընթացքում քննարկվում է նույն հարցը` Րաֆֆի Հովհաննիսյանն իրակա՞ն, թե՞ կեղծ ընդդիմություն է: Այս հարցը քննարկվել է պարբերաբար` անկախ Հայաստանի գոյության ողջ ընթացքում: Միշտ մատնացույց են արվել որոշակի անձինք, որոնք, խաղալով հասարակության հավատի, ազնիվ զգացմունքների հետ, ՝ իրենց փայ քաղաքական դիվիդենտներն են շահել: Հիմա նույն փորձությունը սպասվում է Րաֆֆի Հովհաննիսյանին, և նա պետք է ապացուցի՝ իրակա՞ն, թե՞ կեղծ ընդդիմություն է: Խնդիրը, սակայն, այդ քաղաքական գործիչները չեն, որոնք մի քիչ շուտ կամ մի քիչ ուշ բացահայտում են իրենց իրական դեմքը հանրության առաջ և արժանանում հասարակական պարսավանքի: Խնդիրը, թերևս, հասարակության մեջ է, որը չի պատկերացնում կամ սահմանում այն նշաձողը, որին պետք է ձգտի քաղաքական գործիչը: Եթե մի հասարակություն կարող է հարյուր հազարներով հավաքվել հրապարակներում ու ծափահարել այս կամ այն գործչին միայն այն բանի համար, որ նա թունդ հայհոյում է իշխանություններին, այդպիսիք շարունակելու են պահանջարկ վայելել հասարակության մեջ և իրենց ընտրողների առջև չունենալ դույզն-ինչ պատասխանատվության զգացում: Եվ եթե հրապարակներում հավաքվող հարյուր-հազարավորները չեն փորձում պարզել, թե ինչ գործարքներ կարող է կնքել իշխանության հետ վերջինիս ամենաթունդ խոսքերով հայհոյող գործիչը, ուրեմն դա հենց այդ հարյուր-հազարավորների խնդիրն է: Բարեբախտաբար, վերջին տարիներին սոցիալական ցանցերի և քաղաքացիական ակտիվության շնորհիվ հասարակությունն աճել է, և իրական, թե կեղծ ընդդիմադիր խաղերը չեն կարող երկար շարունակվել և տարիներ արժենալ ընտրողների համար: Կեղծի և իրականի բացահայտումը տեղի կունենա կարճ ժամանակի ընթացքում և կարտահայտվի քաղաքացիների վերաբերմունքով:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2279

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ