ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ԲՀԿ-ն առաջադրելու է սեփական թեկնածու

ԲՀԿ-ն առաջադրելու է սեփական թեկնածու
01.10.2012 | 16:35

Հայաստանում քաղաքական պայքարը պերմանենտ հասնում է իր պիկին: Այդպես եղել է, շարունակվում է ու կլինի: ՈՒ դա «կովկասյան հին ավանդույթ» է` հարսնացուն ճչում է, «ընդոտնում», բայց` «մտքին կա»:

Պարզապես, ի տարբերություն իր նախորդների, Սերժ Սարգսյանն ահավոր համբերող է, ինչով էլ մնացածին հանում է համբերությունից, թույլ է տալիս` «միտքը», որն ստույգ գնահատումներով ի սկզբանե էր, դրսևորվի-ծավալվի իր ողջ «հասակով» մեկ, ու հենց այդ պահին էլ իրականացվում է գամբիտը:
Սերժ Սարգսյանի կիրառած քաղտեխնոլոգիայի «մույս» առանձնահատկությունն էլ անսպասելիությունն է: Ոչ ոք, անգամ ամենամտերիմ մարդիկ, ովքեր ողջ օրը նրա հետ «խոտ են հնձում, ոչխար են լողացնում, ոչխար են խուզում», չեն կարող ասել, թե ինչ կա նրա մտքում, և որ պահին նա էդշպիլի կգնա, երբ գամբիտ կանի` մեկ քայլով փոխելով խաղը:
Նախորդ տարի բյուջեի քննարկումների «տակ», անսպասելիորեն փոխելով ԱԺ ղեկավարությանը, նա ստացավ նոր, իրեն ձեռնտու խաղատախտակ` որոշ գնահատումներով` կանխելով ներպալատական սպասվող «պերեվարոտը»։
Հաջորդ ալքիմիան խորհրդարանական ընտրություններին իրականացվեց` նոր «պերեվարոտին» ընդառաջ: «Կոնկուրենտ ֆիրման» ոսկերչական ռեժիսուրայով ծրագրել էր (որոշ գնահատումներով նաև մոսկովյան միջանցքներում մտահղացված), որ ՀՀԿ-ն «ստանում» է երեսունհինգ տոկոս ձայն, ԲՀԿ-ն` քիչ, սակայն մնացյալ կուսակցությունների հետ ԲՀԿ-ի թիվը գերազանցում էր ՀՀԿ-ինը, ԲՀԿ-ն այդ կուսակցությունների հետ, ինչպես նշել էր առաջնորդ Գագիկ Կոլյայիչը, կազմում էր «շատ լայնարձակ կոնսոլիդացիա», դառնում իշխող ուժ` իր ձեռքը վերցնելով խորհրդարանը, կառավարությունը, վարչապետի պոստը:
Դե հասկանալի է` էդ դեպքում արդեն Կոլյայիչը կարող էր և գնալ ղարաբաղյան բանակցությունների` Ալիևի հետ, Պուտինի` ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգերի շուրջ ԱՄՆ-ից դժգոհությունը կոմպենսացնել մեր տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը մեծացնելու այլընտրանքային պրոյեկտներով, Իրանում սպասվելիք զարգացումներին դեմ հանդիման Ահմադինեժադի հետ փակ-բաց ռեժիմներով պայմանավորվածություններ ձեռք բերել, այդով արժանանալով Օբամայի, ամերիկյան վարչակազմի սևեռուն ուշադրությանը. վերջիններս էլ հաշվի առնելով Հայաստանի դիրքը, ԲՀԿ լիդերի խելամիտ ու հուժկու մանևրները, Սերժ Սարգսյանի նման չհապաղելով, չսպասելով «վերջին դասին», որ կոնսոլիդացիոն լիդերն ասի «այդ մասին», և ուրեմն` Օբաման շատ արագ «սնիկերսում» է` փորձելով լեզու գտնել հայոց մեծամասնության լիդերի հետ` չկորցնելով ու վայելելով պատմական շանսը` նրա հետ շփման:
Մտածում եք` չափազանցո՞ւմ ենք: «Ըսկի՛»: Մարդն ամենաբարձր վարկանիշն ունի, մարդը պատրաստվում է նախագահական ընտրությունների. «не везёт мне смерти, повезёт в любви». չհաջողե՞ց խորհրդարանական ընտրություններում, լոտերը հետ կբերի նախագահականում:
Ողջ այս աժիոտաժը, ՀՀԿ-ի անհանգստությունը, ԲՀԿ-ի վա բանկ գնալը նախագահական ընտրություններից առաջ միանշանակ ազդարարում են. ԲՀԿ-ն նախագահական ընտրությունների է գնալու սեփական թեկնածուով, և այդ թեկնածուն Գագիկ Ծառուկյանն է, ու եթե նա հաղթեց, ապա իսկապես ստիպված պետք է լինի գնալ բանակցությունների` Ղարաբաղի հարցով, Պուտինի, Օբամայի հետ, նույնիսկ Լևինսկու սիրեկան Քլինթոնի (է՜, Վանո ջան, չեկար էլի` մի գայիր, մի տեսնեիր, մի հարցնեիր` էս ո՞ւր հասանք) տիկնոջ` «մեմ» Հիլըրի հետ:
Իսկ եթե լուրջ, ապա Հայաստանը թևակոխում է իշխանության համար պայքարի նոր փուլ: Եվ սա «կոնկուրենտ ֆիրմայի» երրորդ թռիչքն է «վՈ սցվց», և, ինչպես նախորդ երկուսը, այս մեկը ևս դատապարտված կլինի:
«Գագիկ-նախագահը» կավարտի այնտեղ, որտեղ ավարտեցին մնացածները. ու մի քիչ էլ` հեռու. Վազգենը, Կարեն, Ստեփան Դեմիրճյանները, Լևոնը… Օհո՜. պաուզան ձգել է պետք. նկատո՞ւմ եք` հայելային արտահայտությամբ ում դեմ ով է «կանգնել». Լևոնի դեմ` իրենց սերնդից, լիբերալ տղերքից Վազգեն Մանուկյանը, որին, ըստ այն ժամանակվա գնահատումների, աջակցում էր Արևմուտքը: Ռոբերտ Քոչարյանի դեմ երկու անգամ կանգնել են Դեմիրճյանները. սովետական-ռուսական դպրոցի-աջակցության ներկայացուցիչները: Սերժի հայելային արտացոլանքը եղել է Լևոնը… Ի՜նչ հետաքրքիր է. երկուսն էլ էզոթերիկ առումով ահագին հետաքրքիր, երկուսն էլ` շախմատիստ, երկուսն էլ տիրապետում են մարդկային հոգու խաղին, երկուսն էլ «օդինոկիյ վոլկեր» են, երկուսն էլ` տարածաշրջանային խոշոր խաղացողներ ու գլոբալ խաղերի խորքային գիտակներ են:
ՈՒ եթե «Գագո-նախագահը» իսկապես դառնա հայելային արտացոլանք, ապա այդ ժամանակ արդեն պետք է ասել` Հայաստանում տիեզերակարգ է փոխվում:
Իսկ թե ինչու` «հաջորդ դասին»:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3253

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ