ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 
  • «Լուսավոր, բարգավաճ Հայաստան»

    «Լուսավոր, բարգավաճ Հայաստան»

    19.04.2023| 22:17
    Զարմանքով տեսա, թե ինչպես ընդդիմադիր պատգամավորները ոչ միայն մասնակցեցին ԱԺ-ում վարչապետ կոչեցյալի հետ հանդիպմանը, այլև իրենց «կառուցողական, սուր» հարցերով փորձեցին նեղը գցել ստախոս-դավաճանին։ Միթե՞ նրանք չեն հասկանում, որ այդ արարածի համար դժվար հարցեր գոյություն չունեն։ Ցանկացած հարցի պատասխանելը նրա համար հիանալի առիթ է հասարակությանը ֆռռացնելու, սեփական մեղքերն այլոց վրա բարդելու համար։
  • «Դատախազի կեսդարյա հուշերից»

    «Դատախազի կեսդարյա հուշերից»

    18.04.2023| 22:03
    Դատախազության համակարգում շուրջ 50 տարի աշխատած պետական խորհրդական Ռաֆայել Կարապետյանը իր 95 ամյակը յուրովի նշանավորելով, հրատարակել է «Դատախազի կեսդարյա հուշերից» գիրքը։ Ճակատագրի բերումով այս հիրավի վաստակաշատ ու էրուդիցիայով դատախազը առնչվել է Հանրապետության գրեթե բոլոր աղմկահարույց գործերի քննությանը, շփվել պետական ու կուսակցական առանցքային գործիչների հետ, որոնց և անդրադարձել է իր ուսանելի հուշերում։ Շնորհակալ եմ, որ նաև ինձ է հիշել բարի խոսքով։ Սակայն այս ամենը մտորումների տեղիք է տալիս մեկ այլ ասպեկտով. պրակտիկներս հաճախ գրեթե անձնազոհություն ենք ներկայացնում հանցավոր խմբերի վնասազերծումը՝ խնամքով շրջանցելով առանցքային հարցը՝ իսկ ինչո՞ւ են դրանք տևական ժամանակով անարգել ու բացահայտ գործել, զբաղվել ընդհուպ կադրային հարցերով պետական ապարատում։ Հիմա իմ ավագ ընկերս հուզմունքով նկարագրում է, թե ինչպես են վնասազերծել, այսպես կոչված՝ «գվարդիականներին»։ Սա եղել է մեծաքանակ և լավ զինված խմբավորում՝ իր տարածքային ստորաբաժանումներով, որի լիդերը ընդհուպ շփումներ է ունեցել կուսակցության առաջին դեմքերի հետ։ Իսկ վնասազերծումն սկսվել է միայն կրեմլից իջեցված հարահանգով։ Դուք շարունակեք հավատալ, որ այս ամենը միայն պատմական անցյալ է ...
  • Ջահերով երթն այս տարի կմեկնարկի Հանրապետության հրապարակից

    Ջահերով երթն այս տարի կմեկնարկի Հանրապետության հրապարակից

    18.04.2023| 22:02
    Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցին ընդառաջ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը կազմակերպում է ամենամյա Ջահերով երթը։
  • Վարդան Ղուկասյանի և Արտակ Գալստյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, երկու անձ ձերբակալվել է

    Վարդան Ղուկասյանի և Արտակ Գալստյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, երկու անձ ձերբակալվել է

    18.04.2023| 15:39
    ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ էական հանգամանքներ են պարզվել խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքերի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեւի հանրային կապերի բաժինը։
  • Արվեստի ասպարեզում հովանավորչությունն անխուսափելի երևույթ է

    Արվեստի ասպարեզում հովանավորչությունն անխուսափելի երևույթ է

    17.04.2023| 23:47
    Բանվորի արձանը, որը վերականգնելու խոսակցություններ կան, արվեստի տեսանկյունից թույլ և ոչինչ չարտահայտող ստեղծագործություն է, մեծ չափերի մեջ բոլորովին մոնումենտալ չէ, իմ կարծիքով։ Այսինքն, այդ մեծ ծավալն անիմաստ է։ Հիշում եմ՝ շատ տարիներ առաջ, երբ արվեստաբանությամբ էի զբաղվում և աշխատում էի արվեստի մեկնաբան այն ժամանակ միակ հեռուստատեսությունում, Արա Հարությունյանը, ում հոբելյանն էր նշվում, Նկարչի տանը բացված իր անհատական ցուցահանդեսում ինձ տեսավ և հարցրեց, թե ե՞րբ եմ իր մասին հաղորդում պատրաստելու, ասացի՝ հարյուրամյակին։ Պատասխանս, իհարկե, դուր չեկավ իրեն։ Բայց շատ երիտասարդ էի և անկեղծ։ Արվեստի ասպարեզում հովանավորչությունն անխուսափելի երևույթ է, որովհետև երբեմն մեծ ֆինանսական ծախսերի հետ է կապված։ Այդ պատճառով շատ բան կախված է «հովանավորների»՝ իշխանությունների, որակից։
  • Ինչպես կվարվեն վնասազերծված դիվերսանտների հետ

    Ինչպես կվարվեն վնասազերծված դիվերսանտների հետ

    15.04.2023| 22:13
    «Նախկինների» ժամանակ, երբ ադրբեջանցի էր գերեվարվում, հայրենական իշխանությունների և, հատկապես, բանակի հրամանատարության սկզբունքը մեկն էր՝ եթե թշնամի երկրում ռազմագերի կամ պատանդ ունենք, ապա առանց նախապայմանի փոխանակել մեկը մեկի, իսկ որոշ դեպքերում՝ նաև մեկը մի քանիսի դիմաց: Այդպես եղել է և՛ Արցախյան առաջին պատերազմի տարիներին, և՛ դրանից հետո ընկած ողջ ժամանակահատվածում:
  • Հայրենիքի վաճառքը շարունակվում է

    Հայրենիքի վաճառքը շարունակվում է

    11.04.2023| 22:40
    Հայաստանը գտնվում է պերմանենտ պատերազմի մեջ և փոխանակ պաշտպանունակությունն ուժեղացնի, իրական և բնական դաշնակիցների հետ զորավարժություններ անցկացնի, փոխարենը ծնկաչոք խաղաղություն է մուրում։
  • Շնորհավոր տարեդարձդ, ազգիս վերածննդի մարմնացում հրաշք

    Շնորհավոր տարեդարձդ, ազգիս վերածննդի մարմնացում հրաշք

    10.04.2023| 21:37
    ...Վաղ առավոտյան մի բուռ արև եմ բերել ամնքիդ։ Անցյալ տարի այս օրը` ապրիլի 10-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում էր Ծաղկազարդը։ Եվ համացանցում կարդացինք բարի ավետիսը.Արցախյան երրորդ պատերազմում անմահացած Կարեն Միրզոյանի մայրը` Արաքսյա Մկրտումյանը որդի է լույս աշխարհ բերել, և փոքրիկը կրելու է հերոսացած եղբոր անունը` Կարեն։
  • Փաստորեն, ողջ Հայաստանն անպաշտպան է

    Փաստորեն, ողջ Հայաստանն անպաշտպան է

    10.04.2023| 21:23
    Սիսիանի Աշոտավան գյուղի տներից մեկը ներխուժած ադրբեջանցի զինվորին զինաթափել և իրավապահներին են հանձնել տան բնակիչները։ Փաստորեն, ողջ Հայաստանն անպաշտպան է։ Թշնամու զինվորը, առանց որևէ խոչընդոտի, կարող է ներխուժել մեզնից յուրաքանչյուրի տուն, բնակարան։ Հայաստանում, փաստորեն, գոյություն չունեն բանակ, ոստիկանություն, ազգային անվտանգություն, հետախուզական և հակահետախուզական ծառայություններ։ Ներեցեք, մոռացել էի, դրանք բոլորը գոյություն ունեն և ոչ միայն զենքով, այլև ատամներով պաշտպանում են վարչապետ կոչեցյալի և նրա ստրուկների անվտանգությունն ու անդորրը։
  • Մի կյանքից ավելի

    Մի կյանքից ավելի

    21.03.2023| 21:37
    Երեկ ավագ որդուս 10-ամյակն էր։ Երեկ նաև նախատեսված էր մի շատ կարևոր միջոցառում, որին չէի կարող ներկա չլինել. ընկերոջս՝ ամերիկագետ Սուրեն Սարգսյանի հերթական գրքի շնորհանդեսն էր։ ՈՒ քանի որ տղաս հասկանալիորեն նախընտրեց ծնունդը նշել հասակակիցների հետ, ստիպված չեղա «երկու կես լինել»։ Իրականում Սուրենի գիրքն ամենևին «հերթական» չէր, քանի որ նվիրված էր հայրիկի՝ դիվանագետ, հատուկ ծառայության սպա, երաժիշտ ԱՐՄԵՆ ՍՈՒՐԵՆԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ հիշատակին։