Հայաստանի Սահմանադրական դատարանը սահմանադրական ճանաչեց Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև կնքված գազային համաձայնագրերը՝ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին», «Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ» և «Հայաստանի Հանրապետություն գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ»: Փաստաթղթերը ստորագրվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ դեկտեմբերի 2-ին Հայաստան կատարած պետական այցի ժամանակ: