Գիտնականները բացահայտել են, որ մարդիկ դժվարությամբ են հաղթահարում ընկճվածությունն ու կորուստները, քանի որ տխրությունը 250 անգամ ավելի երկար է տևում, քան այլ զգացմունքներ՝ շփոթմունքը, ամոթը, զարմանքը, բարկությունն ու ձանձրույթը
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել՝ ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության թեմատիկ ֆինանսավորման շրջանակներում իրականացվող գիտական և գիտատեխնիկական ծրագրերում և թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրմանմրցույթ հայտարարելու վերաբերյալ:
Հոկտեմբերի 17-25-ը Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Կարս նահանգի տարածքում (ներկայիս Թուրքիա) անցկացված երրորդ հայ-ռուսական գիտազբոսաշրջային արշավին նվիրված մամուլի ասուլիսում այսօր ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը շեշտեց, որ ամբողջ աշխարհում զարգանում է տարածաշրջանային զբոսաշրջության գաղափարը, և մենք նույնպես այս համատեքստում պետք է կարողանանք մրցունակ լինել։
ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան Ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էդգար Վարդանյանը «Աստղագիտություն» առարկայի 19-րդ միջազգային օլիմպիադայում արժանացել է ոսկե մեդալի և ցուցաբերած լավագույն արդյունքի համար ստացել է հատուկ դիպլոմ:
Տնտեսագիտության Նոբելյան մրցանակին արժանացել է ֆրանսիացի Ժան Տիրոլը՝ շուկայական իշխանությանը և այն ոլորտների կարգավորմանը վերաբերող ուսումնասիրության համար, որոնցում գերակշռում են կարտելները և մոնոպոլիաները:
2014-ի Նոբելյան մրցանակը ֆիզիկայի գծով շնորհվել է կապույտ լուսադիոդների գյուտարարներին, որոնց միջոցով հնարավոր է ստանալ սպիտակ լույսի նոր, էներգախնայող և տևական աղբյուր:
Հոկտեմբերի 5-7-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամում անցկացվեց «Մանրէաբանության և մանրէների կենսատեխնոլոգիայի նվաճումները» խորագրով միջազգային գիտաժողովը։ Նպատակն էր համախմբել մանրէների տարածվածության, նյութափոխանակության, գենետիկայի և կենսաքիմիայի բնագավառներում աշխատող երիտասարդ հետազոտողներին և միջազգային ճանաչում ունեցող գիտնականներին։
Ստոկհոլմում հայտարարվել են ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում 2014-ին Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները: Մրցանակը կհանձնվի ամուսիններ Մեյբրիտ և Էդվարդ Մոզերներին, Ջոն Օ’Կիֆին՝ գլխուղեղի բջջային համակարգի բացահայտման համար, որը որոշում է տարածությունում գտնվելու դիրքը:
Մինչ տարածվեց տեղեկատվություն այն մասին, որ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերը...