ԱՄՆ-ը անորոշ ժամանակով դադարեցրել է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի ֆինանսավորումը՝ տեղեկացնում է NewsGeorgia-ն։ Որոշման հիմնավորման մեջ նշվում են «հակաժողովրդավարական գործողությունները և Վրաստանի կառավարության կեղծ հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության չափանիշներին»։               
 

Զոհերի ու աղետների համար կան կոնկրետ պատասխանատուներ

Զոհերի ու աղետների համար կան կոնկրետ պատասխանատուներ
27.05.2024 | 09:52

ՍԱնհասկանալի պայմաններում ունենք զոհեր։

Ցավակցում եմ զոհվածների հարազատներին։

Բայց այս զոհերի ու աղետների համար կան կոնկրետ պատասխանատուներ, ովքեր, ժամանակին խաբելով ժողովրդին, մանդատ են մուրացել, որպեսզի ստանձնեն պատասխանատվություն։

Պատասխանատվություն ասվածը շատ կոնկրետ ու շոշափելի գործունեության շարք է, ու Նիկոլ Փաշինյանը, որպես գերագույն գլխավոր պատասխանատու երկրում կատարվող ամեն ինչի համար, պետք է առնվազն հրաժարական ներկայացնի, իսկ ողբերգությունների համար կոնկրետ և շոշափելի պատասխանատվության ձևը պետք է սահմանի օրենքը։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 1434

Մեկնաբանություններ