ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Խաղաղ գոյակցություն

Խաղաղ գոյակցություն
28.10.2023 | 13:25

Դարվի՜ն, Դարվի՜ն, Դարվի՜ն, զուր անցավ ողջ կյանքդ, քո թեորիան չիրականացավ։ «Գոյության կռիվդ» սուտ բան է եղել։

Պետությունների մեջ ծագած բոլոր միջադեպերն այլևս խաղաղ բանակցություններով պիտի լուծվեն։

Որովհետև այսուհետ ուժով ոչինչ անել չի կարելի, պետություներն իրենց ապագա հաղթանակներն ապահովելու համար, բառարանները բացած սկսել են հավաքել եղած բոլոր «անուշիկները», «քաղցրիկները» և «հոգյակները»՝ իրենց ապագա թշնամիների սիրտը շահելու համար։

Այսպես ուրեմն, ո՜վ Դարվին, մարդիկ սրանով վերջ տվին գոյության կռվիդ։ Բայց որովհետև դու այդ թեորիան միայն մարդկանց համար չէիր հռչակել, ուրեմն և քեզ կմնա գիշատիչ կենդանիներին հավաքել և նրանց ժանիքները քաշել։ Գայլը գա՞ռ կուզե ուտել, պետք է այդ հարցը խաղաղ բանակցության միջոցով լուծի:

Լեռ Կամսար, 1962թ․, անտիպ


Լեռ Կամսար Ler Kamsar ֆեյսբուքյան էջ

Դիտվել է՝ 8433

Մեկնաբանություններ