Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թեհրանից մեկնել է Բաքու՝ իրազեկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը։ «Նա ուղևորվեց Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի նրանց զգուշացնի ձեռնպահ մնալ միջամտությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։               
 

Վարդգես ՕՎՅԱՆ. Ազնիվ մետաղը երբեք չի ժանգոտվում

Վարդգես ՕՎՅԱՆ. Ազնիվ մետաղը երբեք չի ժանգոտվում
26.01.2014 | 12:45

Այսօր մարդկանց պահվածքից, գործունեությունից, նիստուկացից, այլոց հանդեպ վերաբերմունքից կարելի է պատկերացում կազմել, թե նրանք ինչպիսին են եղել Արցախյան պատերազմի տարիներին։ Մերօրյա սրիկան, խաբեբան, թալանչին, կեղծարարը, նենգ ու վախկոտն անհնարին է, որ երկու տասնամյակ առաջ ազնիվ ու քաջասիրտ լիներ։ Դրանք այն տարիներին էլ նույնն են եղել։ Բացառվում է, որ ժանգոտած մեխի գլուխը երբևէ ազնիվ մետաղ եղած լինի։ Ազնիվ մետաղը երբեք չի ժանգոտվում։

Դիտվել է՝ 2482

Մեկնաբանություններ