ԱՄՆ-ը անորոշ ժամանակով դադարեցրել է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի ֆինանսավորումը՝ տեղեկացնում է NewsGeorgia-ն։ Որոշման հիմնավորման մեջ նշվում են «հակաժողովրդավարական գործողությունները և Վրաստանի կառավարության կեղծ հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության չափանիշներին»։               
 

Իսկ մեկնողնե՞րը

Իսկ մեկնողնե՞րը
08.03.2013 | 18:31

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, կանանց միջազգային տոնի առթիվ մայրաքաղաքում տարատեսակ միջոցառումներ են անցկացվում: Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ Երևանի Զվարթնոց օդանավակայանում ծաղիկներ ու շնորհավորական բացիկներ են ստանալու բոլոր 15 ժամանումների կին ուղևորները, ինչպես նաև ժամանմանը սպասող, հյուրերին դիմավորող կանայք: Փորձեցի ճշտել համանման ուշադրության արժանալո՞ւ են երկրից ժամանակավոր կամ անժամկետ մեկնող կին ուղևորները: Քաղաքապետարանի աշխատակիցն ասաց, որ ակցիայի շրջանակում ծաղիկներ ու շնորհավորական բացիկներ են ստանալու Երևան ժամանած կանայք:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2775

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ