ԱՄՆ-ը անորոշ ժամանակով դադարեցրել է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի ֆինանսավորումը՝ տեղեկացնում է NewsGeorgia-ն։ Որոշման հիմնավորման մեջ նշվում են «հակաժողովրդավարական գործողությունները և Վրաստանի կառավարության կեղծ հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության չափանիշներին»։               
 

Վարդան Սեդրակյանի կալանավորումը հակասո՞ւմ է Սահմանադրությանը

Վարդան Սեդրակյանի կալանավորումը հակասո՞ւմ է Սահմանադրությանը
07.03.2013 | 15:13

Նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տեղադրվել, որտեղ մասնավորապես հակաօրինական է համարվում նրա կալանավորումը: «ՀՀ նախագահի թեկնածուն, ընտրված նախագահը մինչև հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելը կարող է ձերբակալվել կամ կալանավորվել, նրա նկատմամբ դատական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցվել միայն ԿԸՀ-ի համաձայնությամբ: ԿԸՀ-ն նշված հարցի վերաբերյալ որոշումն ընդունում է հանձնաժողվի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով»,-ասված է հայտարարությունում` վկայակոչելով ԸՕ-ի 87 հոդվածը:
Հիմք ընդունելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դիմել է ՍԴ և դեռ որոշում չի կայացվել, հայտարարությունում արձանագրված է. «Վարդան Սեդրակայնը մինչև օրս հանդիսանում է հանրապետության նախագահի թեկնածու և կալանավորվել չէր կարող»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2279

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ