ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ

Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ
24.09.2012 | 06:48

Սեպտեմբերի 25-29-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևելյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 25-29-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 28-29-ին` նույնքանով կնվազի։

Ըստ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների, վերոնշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի բարձրադիր շրջաններում և Վայոց ձորի լեռներում կտատանվի գիշերը` +3 +8, ցերեկը` +18 +22, ցածրադիր մասերում գիշերը՝ +11 +14, ցերեկը՝ +27 +30, Լոռիում` գիշերը՝ +3 +8, ցերեկը` +18 +22, Տավուշում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +21 +26, Արարատյան դաշտում և Վայոց ձորի նախալեռներում գիշերը` +11 +15, ցերեկը՝ +28 +30, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +12 +17, ցերեկը՝ +28 +31, նախալեռներում գիշերը՝ +5 +10, ցերեկը՝ +19+ 23, և Արցախում գիշերը` +12 +16, ցերեկը` +22 +26 աստիճանի սահմաններում: Այդ օրերին Արեգակի գումարային ակտիվությունը կլինի ցածր, ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը` նորմայի սահմաններում (ինդեքսը` 3), իսկ գեոմագնիսական դաշտի վիճակը՝ կայուն: Օդի հարաբերական խոնավությունը կտատանվի 30-80 տոկոսի սահմաններում:
Երևանում սեպտեմբերի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ջերմաստիճանը գիշերը` +12 +14, ցերեկը` +29 +31, երեկոյան կողմ` +27 +29 աստիճան: Ռադիոակտիվ ճառագայթման մակարդակը մայրաքաղաքում կլինի 17 միկրոռենտգեն/ժամ:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 4777

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ