ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Պապենական նվիրական հիշատակներ

Պապենական նվիրական հիշատակներ
19.07.2024 | 08:21

Լուսանկարի գեղեցիկ հայուհին պապիս մորաքույրն է՝ դիլիջանցի Եկատերինա (Կատարինե) Բարսեղի Ղուկասյանը:

Կողքին նստած է ավագ եղբայրը՝ Ստեփան Ղուկասյանը:

Երկրորդ շարքի ձախից առաջին կանգնածը՝ Եկատերինայի ամուսինն է՝ Ստեփանոս Անանյանը, անվանի գրող Վախթանգ Անանյանի հայրը, երկրորդը՝ պապիս կրտսեր մորեղբայր՝ Թաթոսն է:

Բոլորն էլ Դիլիջանի տարազով են:

Նրանց մասին գրավոր հիշատակներ է թողել պապիս զարմիկը՝ Վախթանգ Անանյանն իր պատմվածքներում:

Լուսանկարն արվել է 1913 թվականին, Բաքվի «Ժորժ» լուսանկարչատանը, որը պատկանել է հայ լուսանկարիչ՝ Գևորգ Ժամհարյանին (Ժամհարով):

Գործել է մինչև 1918 թ.:

Մերի ՔԵՇԻՇՅԱՆ

Դիտվել է՝ 4856

Մեկնաբանություններ