-
20.09.2020|
13:24
Բրիտանական թագի եկամուտները սրընթաց հալվում են կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով՝ նախազգուշացրել է արքունիքը: Թագուհին պետք է անցնի խնայողությունների՞ և գուցե հետաձգի՞ Բուկինգհեմյան պալատի նորոգումը: Ոչ:
-
19.09.2020|
10:47
Սպասել և նայել: ԱՄՆ նախագահի ընտրություններից 50 օր առաջ Իրանը՝ ԱՄՆ-ի երդվյալ թշնամին, սպասողական դիրք է ընդունել՝ հույսով, որ ընտրողները կփակեն Դոնալդ Թրամփի էջը, որ 2015-ի միջազգային միջուկային գործարքից դուրս գալուց հետո խիստ պատժամիջոցներ է սահմանել Իրանի տնտեսության նկատմամբ՝ գրել է Ժորժ Մալբրյունոն Le Figaro-ում:
-
19.09.2020|
10:40
Կարո՞ղ է ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի թունավորումը նշանավորել «ուղեղի մահը» ֆրանս-ռուսական մերձեցման, որ անցած տարվանից սկսել է Էմանուել Մակրոնը՝ գրում է Իզաբել Լասերը Le Figaro-ում:
-
18.09.2020|
11:25
Կղզի պետություն Բարբադոսը մտադիր է հանրապետություն դառնալ և թագուհի Ելիզավետա II այլևս երկրի ղեկավար չի լինի:
-
18.09.2020|
11:22
Ջոն Հոպկինսի համալսարանի տվյալներով՝ աշխարհում հիվանդացածների ընդհանուր թիվը մոտենում է 30 միլիոնին (29,6 միլիոն), մահացել է 935,8 հազար մարդ: Իրավիճակը լուրջ է Հնդկաստանում՝ 5 միլիոն վարակված, որ երկրորդ ցուցանիշն է ԱՄՆ-ից հետո: 82 000 մարդ մահացել է (երրորդն ԱՄՆ-ից ու Բրազիլիայից հետո):
-
18.09.2020|
00:50
Հայաստանի հարևաններն են ոչ միայն թշնամական Թուրքիան և «Ապշերոնյան խանությունը», այլև Վրաստանն ու հզոր Իրանը։ Եվ չտեսնել, որ Իրանն ուժեղ թափով պատրաստվում է տարածաշրջանի ինչ-որ կտրուկ փոփոխությունների, կնշանակի շատ հեռու լինել քաղաքականությունից։
-
18.09.2020|
00:44
Այն, ինչ տեղի ունեցավ իշխանության ներսում Սահմանադրական դատարանի երեք դատավորների ընտրություններից հետո, շատ նման էր հզոր ռումբի պայթյունի։
-
18.09.2020|
00:17
Գուցե Խաչվերացի տոնն էր պատճառը, գուցե հասել եմ նիրվանայի, գուցե հանրահայտ «հոգեխանգարմունքի» փուլին, կամ՝ պայծառատեսության, չգիտեմ: Գիտեմ, որ արթնացա ու հասկացա, որ սիրում եմ Արսեն Թորոսյանին, անպարագիծ սիրում եմ:
-
17.09.2020|
09:56
Նավալնու շուրջ Գերմանիայի ու Ռուսաստանի ճգնաժամը աճում է օրեցօր: Գերմանիայի որոշ շրջանակներ ռուս ընդդիմադիրի թունավորման միջադեպի պատասխանատվությունը դնում են Պուտինի վարչակարգի վրա ու պահանջում են, որ Բեռլինը անհրաժեշտ քայլեր ձեռնարկի ի պատասխան, Ռուսաստանը հարցը դիտարկում է իր դեմ զրպարտչական արշավի արգասիք:
-
17.09.2020|
09:52
ԵՄ-ն չի ճանաչում Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի լեգիտիմ նախագահ և ավարտում է պատժամիջոցների նախապատրաստումը նրա վարչակարգի ներկայացուցիչների դեմ՝ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության դեկավար Ժոզեպ Բորելը Եվրախորհրդարանում սեպտեմբերի 15-ին: