38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Գոնե վայր դրեք մանդատները

Գոնե վայր դրեք մանդատները
10.06.2024 | 22:22

ԱԺ խորհրդում մերժվել է արտահերթ նիստ անցկացնելու՝ շարժման ղեկավարի, ԱԺ ոչ իշխանական ֆրակցիաների առաջարկությունը:

Բայց հնգօրյա ժամկետում պետք է այդ նիստը, այնուամենայնիվ, տեղի ունենա, որին, կարծում եմ, չեն մասնակցի ՔՊ պատգամավորներն ու նիստը չսկսված կավարտվի:

Այնուամենայնիվ.

ԱԺ-ն շարունակում է լեգիտիմացնել Փաշինյան Նիկոլի ռեժիմը:

Բոլոր պատգամավորներն անխտիր երդմնազանց են:

Նրանք չեն գործում իրենց խղճով ու համոզմունքներով, կաշկանդված են կուսակցական, կորպորատիվ էթիկետով:

Գանձագող միլիարդատերերը չեն կարող Փաշինյան Նիկոլին լինել ընդդիմություն, նրանք ընդամենը կարող են լինել Փաշինյան Նիկոլի ընդդիմությունը:

Գոնե վայր դրեք մանդատները:

Ամոթ է, ձեր մասին գրելու են :

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2956

Մեկնաբանություններ