38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Պատմական զեղծարարությունը գնալով նոր գույներ ու երանգներ է ստանում

Պատմական զեղծարարությունը գնալով նոր գույներ ու երանգներ է ստանում
30.05.2024 | 10:06

Հետևում եմ մի քանի խոշոր, գիտական, պատմաաշխարհագրական էջերին ու, երբ պատմական Հայաստանի մասին որևէ հիշատակում է լինում, կամ ներկայացվում քարտեզ, որտեղ «Հայաստան» գրությունը կա, չեք պատկերացնի, թե ինչ նեգատիվ մեկնաբանությունների հեղեղ է թափվում մեր ոչ բարով հարևանների կողմից՝ սկսած նրանից, որ Արմենիան դա Հայաստան չէ, իսկ մենք էլ ինչ-որ քոչվոր ցեղ ենք և այլն։

Իհարկե, էդ մարդկանց ուղեղի ծալքերը չեն հերիքում՝ հասկանալու համար, որ, իրենց խոսքով, այդ երկու տարբեր էթնոսները խոսել, խոսում և գրում են նույն լեզվով. ադրբեջանցի «գիտնականները» էդ գլուխկոտրուկի պատասխանը դեռ չեն գտել։

Իրականում սա անհատների խնդիր չէ, այլ պետական ամենաբարձր մակարդակով իրականացվող պատմական զեղծարարություն, որ իրականացվում է մեր նկատմամբ։ Սա առիթ է, որ Հայաստանը պետական մակարդակով հայցեր ներկայացնի միջազգային դատարաններ՝ պատմական զեղծարարության դեմն առնելու համար։ Իհարկե, պետությունը կարող էր միջազգային հեղինակավոր կինոարտադրողներին հայ ժողովրդի պատմության մասին ֆիլմեր, հաղորդումներ պատվիրել, բայց հույսս կտրել եմ դրանից։ Չկա էդ մտածողությունը մեր իշխանավորների մոտ, չի եղել նախկինում, չկա և այսօր։

Բայց պայքարել պետք է։ Ադրբեջանում սերունդներ են մեծանում, որոնց կրթում-դաստիարակում են այն ոգով, որ հայը քոչվոր է, զեղծարար ու ապրում է իրենց պատմական հողերի վրա։

Իսկ այդ պատմական զեղծարարությունը գնալով նոր գույներ ու երանգներ է ստանում, ու եթե այսպես շարունակվի, վախենամ՝ ադրբեջանցիք մի օր էլ հայտարարեն, թե իսկական հայերը իրենք են:

Հարություն Ղուկասյան

Դիտվել է՝ 1946

Մեկնաբանություններ