38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Սրանց պատճառով բնությունն էլ է երես թեքել Հայաստանից

Սրանց պատճառով բնությունն էլ է երես թեքել Հայաստանից
26.05.2024 | 13:15

Ես սնահավատ չեմ, սակայն այս ապիկար, հողատու, կոռումպացվածների պատճառով բնությունն էլ երես է թեքել Հայաստանից, միշտ մի աղետ, մի վնաս գալիս է մեզ անպակաս: Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է Հայատանի ղեկավար, միայն պարտություններով են հպարտանալու։ Ալավերդու տարածաշրջանը հիմա աղետի գոտի է, ճանապարհն ավերված է, ենթակառուցվածքները՝ վնասված, տները՝ ջրի մեջ։ Բագրատաշենով Հայաստանի ելումուտը փակված է, իսկ Նիկոլ Փաշինյանն ու իր նազիր-վեզիրները, փոխանակ արտակարգ ռեժիմով պայքարեն աղետի հետևանքների դեմ, իրենց աթոռներին կպած-սոսնձված են Երևանում։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2813

Մեկնաբանություններ