Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

«Պասերով» խաղում են՝ առանց ավելորդ ձևականությունների

«Պասերով» խաղում են՝ առանց ավելորդ ձևականությունների
11.04.2024 | 16:28


Վերջին շրջանում բազմիցս տարբեր իրավիճակներում բոլորս համոզվել ենք (թերևս, շատերդ կհամաձայնեք), որ այն հարցերը, որոնք Ալիևն ինքը չի կարողանում լուծել և որոշակի խնդիրներ ու դիմադրություն է նկատում, հարթեցնում ու լուծում է Նիկոլի միջոցով։ Բաց տեքստով «պասերով» խաղում են՝ առանց ավելորդ ձևականությունների. ադրբեջանական կողմից հնչած ցանկացած թեզ ու պնդում միանգամից Նիկոլի կողմից հստակ դասավորվում է ու համապատասխան փաթեթավորմամբ տիրաժավորվում հանրության շրջանում։ Ավելին, դրանք ներկայացվում են ու անցկացվում «հալած յուղի» պես:

Ամենացցուն օրինակը երեկ ԱԺ-ում հնչեցրած «Արցախում ծնված ադրբեջանցի կնոջ ու հայ կնոջ» դեպքն էր։ Նայեք՝ ինչ է դուրս տալիս․ ասում է՝ «եթե էդ կինը հղի ա եղել ԼՂ-ում ու հետո ուրիշ տեղ երեխա ա ունեցել, նշանակում ա, էդ երեխան էլ ա ղարբաղցի ու պտի մասնակցեր հանրաքվեին»։

Պոպուլիզմի ճղճիմագույն մաստեր-կլաս․ սա էն թեզն է, որ Ալիևը կերազեր, որ հայաստանյան միջավայրում խոսեն, չեմ ասում պետական մակարդակով հայտարարեն, այլ ուղղակի խոսեն, բայց Նիկոլը Ալիևից ավելի Ալիևի է ու ոչ միայն խոսում է դրա մասին, այլ որպես բացարձակ ճշմարտություն մատուցում։ Էն աստիճանի լղոզված է թեման խուրդում, որ շարքային հայի համար դա ոչ մի կերպ ընկալելի չի, թե իրականում ինչ պետք է տեղի ունենար Արցախում հնարավոր հանրաքվեի դեպքում: Փաստացի՝ ամբողջ բազարը գնում էր նրա շուրջ, որ հստակ թիվ կար ֆիքսված հանրաքվեին մասնակացելու համամասնության հետ կապված՝ 68-22 հարաբերակցությամբ, ու սրա մասին շեշտվել է բազմաթիվ անգամ (68% հայեր, 22% ադրբեջանցի):

Ի դեպ, էս հարցը Կազանում Սերժ Սարգսյանի կողմից վերջնականապես փակվեց։ Հիմա եկել է պառլամենտում իրեն մեջտեղից պոռթում ու զուգահեռ իրականության հեքիաթներ է մատոցում, որը, ցավոք սրտի, հանրություն կոչվածի մոտ էլի աշխատելու է։

Վերջում մի կարևոր դիտարկում․ երեկ իր «բենեֆիսի» ժամանակ, որ արագ-արագ խոսում էր, մի միտք ասաց․ «Էն տարածքները, որոնք պատկանում են ադրբեջանական կողմին, պետք է վերահսկվեն Ադրբեջանի կողմից, էն տարածքները, որոնք հայկական են, պետք է վերահսկի Ադրբեջանը... ըըըը... Հայաստանը, վայ խառնեցի․․․»։ Սա հենց էնպես ասված միտք չէր, ինքը ոչ մի բան օդում իզուր տեղը չի ասում ու անում, ամեն ինչ հստակ գծած է, հերթական թեստն էր։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 2028

Մեկնաբանություններ