38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հովհաննես Ոսկեբերանը և հայոց ԿԳՄՍ նախարարուհին

Հովհաննես Ոսկեբերանը և հայոց ԿԳՄՍ նախարարուհին
05.02.2024 | 10:45

Քրիստոնեության պատմության մեջ եղել են հայրապետներ, որոնք իրենց բարեպաշտության, հավատքի պայքարի, սրբակեցության, գիտելիքների, սքանչելի խոսքի համար դասվել են սրբերի շարքը։ Նման մի հայրապետ է եղել Հովհաննես Ոսկեբերանը, ով զեխության, քստմնելի արատների, ցոփ, անառակության մեջ թավալվող Կոստանդնուպոլսի բնակիչներին փորձում էր խրատներով ուղղել, հեռացնել պղծության մեղքից, ցույց տալ երկրային կյանքի կարճատև ունայնությունը։

398 թվականին Կ. Պոլսի պատրիարք դարձած հայրապետը, եռանդով ու նախանձախնդրությամբ լծվել է քրիստոնեական կենցաղից հեռացած և անբարո ու վեճերով լի կյանքով ապրող մայրաքաղաքի բնակչության բարքերի ուղղման գործին։ Ամեն տեսակ անբարոյականություն կշտամբող Հովհաննես պատրիարքը սքանչելի, պերճախոս քարոզների համար արժանացել էր «Ոսկեբերան» անվանը։

Հիմա ընթերցողը մտածում է, թե ինչ կապ ունի ՀՀ ԿԳՄՍ նախարարուհին տիեզերական եկեղեցու սուրբ հայրապետի հետ։

Բանն այն է, որ այդ տիկինն իր ամուսնու` հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանի հետ որոշակի շփոթության մեջ են և, ըստ երևույթին, ՀՀ ներկա վարչապետին նմանեցրել են Կ.Պոլսի սրբին և ամուսիններից մեկն ամենօրյա ռեժիմով ՀՀ վարչապետ անձի մտքերն է տարածում հեռուստաէկրանից, իսկ կինն այդ անձի բերանից դուրս ընկած ցանկացած միտք փորձում է դարձնել օրենք, կարգ և կանոն, ընդ որում, այդտեղ սահմանելով տիեզերական ծիծաղելի արագություն։

Մի տասն օր առաջ ՀՀ վարչապետը զրույցի ժամանակ հայտարարեց, որ հայոց պատմության փոխարեն դպրոցում պետք է դասավանդվի «Հայաստանի պատմություն» առարկա և իբր թե իրեն են դիմել այդ հարցից քունն ու հանգիստը կորցրած մանկավարժներ և պատմաբաններ։

Այդ հակահայ, հակաազգային, հայամերժ, հակագիտական հայտարարությունից ժամեր անց ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը կառավարության նախագծերի e-draft հարթակում տեղադրեց նախագիծ, որով սկիզբ դրվեց հանրային քննարկման։

Նախքան հանրային քննարկմանն անդրադառնալը,փորձենք պատասխան ակնկալել հետևյալ հարցերին։

1.Ովքե՞ր էին հիշատակված պատմաբանները, մանկավարժները, որոնք մինչև հիմա բացառիկ գաղտնիության մեջ չեն բացահայտվում: Գուցե դրանք ինչ-որ նորելուկ տոտալիտար աղա՞նդ ` գերգաղտնի:

2.Ինչպիսի՞ ակադեմիական, հետազոտական փորձ և գիտելիք ունեն այդ անձիք:

3.Որտե՞ղ, ե՞րբ է տեղի ունեցել այդ անձանց և ՀՀ վարչապետի ենթադրյալ հանդիպումը: Եղե՞լ են գոնե ոչ շահագրգիռ այլ անձիք:

4.Ի՞նչ են մտածում այդ չկայացած հանդիպման գոյություն չունեցող մասնագետները ադրբեջանի և ադրբեջանցի ժողովրդի պատմության առարկայի մասին, մանավանդ, եթե հիշենք, որ հարևան սուլթանատը ստեղծվել է 1918 թվականին, ժողովուրդ կոչեցյալն էլ մինչև 1936 թվականը կրում էր «կովկասյան թաթարներ» անհասկանալի անվանումը։

Զվարճալի այս հարցերից անցում կատարենք դեպի e-draft հարթակի քննարկումներ։

Պարզվեց, որ յուրաքանչյուր օր հինգ հարյուր հայրենատեր, հայրենասեր քաղաքացիներից բացի, որոնք դեմ էին քվեարկում նախագծին և կատարում գրառումներ, կա գիշերային այցելուների մի ստվար զանգված, որոնք ամենօրյա պարբերականությամբ այցելում են հարթակ, կողմ քվեարկում և առանց որևէ գրառման հեռանում են։ Կողմ քվեարկող անհայտ անձանց մի զանգված էլ քվեարկում էր տառացիորեն մինչև աշխատանքային օրվա ավարտը, այսինքն կարելի է ունենալ ողջամիտ կասկած, որ նորից գործի է դրվել ադմինիստրատիվ ռեսուրսի չարաշահում և պետական, համայնքային ծառայողներն աշխատանքի վայրերում «ահավոր» կողմ են եղել պատմության առարկայի անվան փոփոխության նախագծին և դա կատարել են իրենց ղեկավարների անմիջական հսկողությամբ։

ՀՀ պատմության ընթացքում դեռևս չի արձանագրվել էլեկտրոնային քվեարկման որևէ դեպք, երբ առճակատումը լիներ նման շիկացած և նման կազմակերպված։ Ինքնազմակերպվող հայրենասեր քաղաքացիներին դիմակայում է ստալինիզմի ցենտրալիզմի ադաթներով կազմակերպված և ղեկավարվող ֆեյքային ինդուստրիան և մինչև ժամը 18.00-ն քվեարկող զանգվածը։ Ֆեյքերի ինդուստրիան իրենց ձեռքում պահող կուսակցական ջոջերը գիտակցում են, որ «Մենք մեր վարչապետի հետ ենք մինչեւ վերջ», «Գնացեք սահման պահեք», «Վարչապետը մեզ փրկել է ստրկությունից», կամ այլ կարգի ապուշ և կրկնվող նախադասություններով չեն կարող հանրային կարծիքի մոլորեցում կատարել առարկայական քննարկման ժամանակ և իրենց ֆեյքերի բրիգադիրներին կարգադրել են պարզապես մտնել հարթակ և սուս ու փուս կողմ քվեարկել։

Փաստացի մենք ունենք երկրում քաղաքական գործընթացներին խարդախությամբ միջամտելու, հանրային կարծիքի ձևավորմանը խանգարելու հրաման ստացած և կրքոտ կերպով այն կատարելու կազմակերպված խումբ, որն էլ, վստահաբար ֆեյքերի այդ բանակը պահելու, ֆինանսավորելու համար ֆինանսական լուրջ ծախսեր է կատարում։

Իսկ ո՞վ կամ ովքե՞ր են մեր երկրում նման կառուցվածք, շտաբ,բրիգադիրներ, դրամարկղ, ստվերային ֆինանսներ ունեցողները: Հուշման կարգով կարելի կարծել, որ այդ անձիք պետք է ունենան առնվազն հետևյալը.

1. անձնական սերտ կապեր իշխանության քարոզչական ակտիվի հետ,

2. էլեկտրոնային աշխատանքային փորձառու, անընդհատ թարմացվող համակարգ,

3. հազարավոր ֆեյքային էլեկտրոնային հասցեներ և դրանց գրանցումը, վերագրանցումը, կիրառումը ապահովող անձնակազմ,

4. անվերահսկելի ֆինանսական շրջանառություն, սև դրամարկղ,

5. աշխատանքային 24 ժամվա ռեժիմ:

Այս ֆեյքային ինդուստրիան իշխանափոխությունից հետո պետք է բացահայտվի և կազմաքանդվի։

Վերադառնանք հանրային քննարկման հարթակին։

Վերջին օրերին տարածվեց հետաքրքիր լուր, որ քվեարկությանն սկսել են մասնակցել հարևան սուլթանատի շահագրգիռ անասունները ևս։

Առանձին ազերի օգտատերեր ջանասիրաբար կողմ քվեարկելու հանձնառությունն էին ձևավորել, հասկանալով նախագծի ոչ հայանպաստ էությունը։

Հասկանալի է, որ շարքային ազերին ոչ edraft-ի տեղը գիտի, ոչ էլ քվեարկման ձևն ու իմաստը և վստահաբար կարելի է կարծել, որ ազերիների էլեկտրոնային հասցեներից կատարվող կողմ քվեարկությունը կառավարվում է սուլթանատի հատուկ ծառայությունների ձեռամբ։

Եթե համադրենք փաստերը, կարելի է արձանագրել, որ առաջին անգամ հայկական ֆեյքը և ազերին կատարում են նույն գործողությունը, երկուսն էլ կողմ են հայոց պատմության առարկայի անվանման փոփոխությանը, միայն այն տարբերությամբ, որ տեղի ֆեյքին հանձնարարել են ոչինչ չգրել, իսկ ազերին հայերեն չի կարող գրել մեծագույն ցանկության դեպքում էլ։

Քաղաքական կրկես և ախոռ հիշեցնող այս իրարանցմանը լավագույնս արձագանքեց համալսարանի պատմության ամբիոնի արհեստավարժ անձնակազմը:

Սրանք իրենց հայտարարության մեկնաբանությամբ ակադեմիական, մասնագիտական ջախջախում կատարեցին և ցույց տվեցին, որ հրապարակ իջեցված նախագիծը հակագիտական է, հակահայ նպատակներով լի, անհիմն է և զուրկ տրամաբանությունից։

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

1. Հանրության կողմից , ԿԳՄՍ հորինվածք նախագիծը չի ընդունվել, և դրա ապացույցն են մի քանի հազարի հասնող դեմ քվեարկումները, մի քանի հարյուր պատճառաբանված դիտարկումները։

2. Ակնհայտ է,որ նախագծի քվեարկության ընթացքում կիրառվում է ֆեյքային միջամտություն և էլեկտրոնային լցոնումներ:

3.Ակնհայտ է, որ վիճարկելի նախագիծը հարևան, թշնամական երկրի կողմից ենթարկվում է միջամտության, քաջալերանքի և սատարման։

Ելնելով վերոհիշյալ իրողություններից, ՀՀ ԿԳՄՍ նախարարուհուն հորդորում ենք`

1. վիճելի, կասկածելի մասնակցությամբ նախագիծը հետ կանչել և վերջապես հասկանալ, որ հայ դպրոցը, հայոց պատմությունը, դրա դասավանդումը արգելող, խաթարող ցանկացած անձ պարտվում է և խայտառակվում։

2. Դիմել ՀՀ կառավարության էլեկտրոնային քվեարկման e-draft հարթակի տեխնիկական ապահովման պատասխանատուներին, պարզելու և ապագայում արգելափակելու թշնամի երկրներից քվեարկելու հնարավորությունը։

Ընդամենը հիշեք Կովկասի փոխարքա Գոլիցինի օրինակը, ով հայկական դպրոցները փակելու, հայ առաքելական եկեղեցու գույքը, միջոցները բռնագրավելու տխրահռչակ նախագծին եռանդուն մասնակցության արդյունքում կորստյան մատնեց իր պաշտոնը հեռավոր1903-1905 թվերին։

Կովկասի ամենակալ փոխարքան հեռացվեց հենց նախագիծը հորինած և հաստատած ցարի հրամանով։

Կից տեղադրում եմ Ֆբ հարթակում ինչ-որ ազերի օգտատիրոջ որոշ մտքեր։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 2265

Մեկնաբանություններ