38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հին ու նախկին

Հին ու նախկին
28.01.2021 | 12:42

Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ «Իմ քայլը» խմբակցությունը աշխատանքներ է սկսել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի դեմ: Ինչպես միշտ՝ ՔՊ-ն ուշանում է: Իրականում ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանին վարկաբեկելու ու հրաժարականին հասնելու հարցը դեռ պատերազմի ժամանակ էր պետք լուծել:

Ինչու՞.
1. Արման Թաթոյանը պատերազմի ժամանակ ու պատերազմից հետո հատկապես իր աշխատակազմի և անձամբ իր գործունեությամբ փոխարինել է ՊԵՏՈՒԹՅԱՆԸ: Դե ֆակտո նա բարձրացնում է այն հարցերը, անդրադառնում ԻՐԱԿԱՆ հրատապության այն խնդիրներին, որոնք արագ ու ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՄԲ լուծումներ են պահանջում, և Արման Թաթոյանը ի ցույց է դնում, թե ինչ չի անում իշխանությունը:


2. Հատկապես իր վերջին զեկույցներով Արման Թաթոյանը դառնում է նույնիսկ վտանգավոր, երբ սկսել է խոսել ՀՀ նոր սահմանների սահմանագծման մեթոդների անթույլատրելիության և անօրինականության մասին:


3. Արման Թաթոյանը անում է իր գործը՝ առանց քաղաքականացնելու՝ նա ընդամենը պահանջում է մարդու իրավունքների պաշտպանություն: Արման Թաթոյանը վաղուց արդեն շատ ավելի բարձր հեղինակություն ունի միջազգային ասպարեզում, քան ՀՀ որևէ պաշտոնյա, իսկ դա բավարար պատճառ է Հայաստանում նրանից հրաժարվելու համար:
Իշխանությունը սիրով ու անհիմն նրան մեղադրում է կողմնակալության և … Հայաստանի շահերի դեմ գործելու մեջ: Սա զավեշտ է, զավեշտ՝ ՀՀ պետական շահի ընկալման տեսակետից: Այսինքն՝ իշխանությունը ՀՀ պետական շահը ստեղծված պայմաններում տեսնում է ՀՀ ինքնիշխանության հանձնումը և աններելի է համարում որևէ առարկություն ու հակված է պատժել առարկողին: Բայց՝ «ինքնակամ», իմա՝ Արման Թաթոյանը պետք է հասկանա իր գործունեության «հակահայկական» լինելն ու կամավոր հրաժարական տա: Ասենք, տվեց: Հետո՞: ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ֆիասկոն, երբ նույնիսկ հայ ռազմագերիների վերադարձի քննարկումը նստաշրջանի օրակարգ չմտավ, երբ ԵԽԽՎ-ն հարկ չհամարեց դատապարտումի կես բառ ասել Բաքվին ու Թուրքիային, վկայում է, թե ինչպես են աշխատում ՊԵՏԱԿԱՆ կառույցները ու ինչ արդյունքների են հասնում:
Իսկ հետո կգա ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի հերթը: Հանկարծ կպարզվի, որ նա էլ «սխալ» է աշխատում ու գործում է Հայաստանի դեմ: Իսկ գուցե Արման Թաթոյանը ՄԻՊ աշխատակազմի կողմից ՔՊ-ին հայելի՞ նվիրի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ


Հ.Գ. Արման Թաթոյանը օմբուդսմեն է ընտրվել 2016-ի փետրվարին, 6 տարի ժամկետով և մեկ տարի ունի պաշտոնավարելու: Փաստացի՝ նա էլ «հին» է, բայց այդ տրամաբանությամբ՝ գործող իշխանությունը ևս արդեն այնքան «հին» է, որ նախկին դառնալու ժամանակն է:

Դիտվել է՝ 9895

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ