Բիզնես-մագնատ Իլոն Մասկի ընկերությունը ներկայացրել է յուրօրինակ ռոբոտ-վիրաբույժի, որ կարող է մարդու ուղեղում չիփ տեղադրել: Այս մասին տեղեկացնում է Business Insider-ը:
«Մասկին պատկանող ամերիկյան Neuralink ընկերությունը ռոբոտը ստեղծել է Woke Studio-ի դիզայներների հետ համատեղ: Ըստ հեղինակների՝ Neuralink միկրոչիփը մարդու գլխուղեղում հնարավոր է տեղադրել՝ որևէ անոթ չնվասելով»,- գրում է աղբյուրը:
Պարբերականը նշում է նաև, որ երկու մետր բարձրությամբ «վիրաբույժը» տեսախցիկներ ու գերհզոր համակարգչով է հագեցած: Վերջինս էլ կառավարելու է վիրահատության ամբողջ գործընթացը: