38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Լեհաստանի նախագահի ընտրությունները՝ երկու ֆավորիտ և անկանխատեսելի ելք

Լեհաստանի նախագահի ընտրությունները՝ երկու ֆավորիտ և անկանխատեսելի ելք
29.06.2020 | 13:59

Հունիսի 28-ին Լեհաստանում նախագահական ընտրությունների առաջին փուն է: Հարցումների համաձայն՝ ընտրարշավի առաջատարները գործող նախագահ, իշխող պահպանողական «Իրավունք և արդարություն» կուսակցության նախագահ Անջեյ Դուդան և նրա գլխավոր մրցակից՝ լիբերալ, Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Թշասկովսկին են, բայց երկրորդ փուլի ելքը անհնար է կանխատեսել,՝ դատելով հարցումներից, թեկնածուների շանսերը հավասար են:


Նախագահական ընտրությունների առաջին փուլը մայիսի 10-ին է նշանակված, COVID-19-ի պանդեմիայի պատճառովհետաձգվեց հունիսի 28: Նախագահ Անջեյ Դուդան առաջադրվել է երկրորդ անգամ: Սոցհարցումների տվյալներով՝ Դուդան կարող է առաջինը լինել առաջին փուլում, բայց երկրորդում 50% -ի շանս ունի Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Թշասկովսկու հետ: Նրան առաջադրել է ընդդիմադիր քաղաքացիական կոալիցիան՝ «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության գլխավորությամբ: Հարցումները վկայում են, որ քվեարկության հետաձգումը բացասաբար ազդեց Դուդայի էլեկտորալ վարկանիշի վրա: Մինչև կորոնավիրուսի համաճարակը նրան անվանում էին ընտրարշավի ֆավորիտ: Սակայն կոռուպցիայի կասկածները և տնտեսական իրավիճակի վատացումը ընտրությունների ելքը անկանխատեսելի դարձրին: Բացի այդ՝ մասնակցությունը խոստանում է ռեկորդային բարձր լինել:


Չնայած նախագահական սահմանափակ իրավասություններին, ընտրություններում Անջեյ Դուդայի հաղթանակը կամրապնդի իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցության դիրքերը, որի քաղաքականությունը քանիցս քննադատել է Բրյուսելը: Օրինակ՝ դատական բարեփոխումների հարցում: ԵՄ-ում գտնում են, որ բարեփոխումը հնարավորություն տվեց գործադիր իշխանությանը ճնշում գործադրել դատարանի վրա: Ընտրարշավի ժամանակ Անջեյ Դուդան խոստացել է շարունակել սոցիալական քաղաքականությունը, որ նախատեսում է չհարկվող ամենամսյա վճարումներ երեխաների համար 500 զլոտի (110 եվրո), կենսաթոշակների բարձրացում և կենսաթոշակային տարիքի իջեցում: Այդ քաղաքականությունը շատ լեհերի է դուր գալիս, հատկապես փոքր քաղաքներում և համեստ եկամուտներ ունեցողերին: Դուդան աջակցում է հարձակումները ԼԳԲՏ համայնքի վրա և խստացրել է օրենսդրությունը անցուցքների հարցում, որ համապատասխանում է «Իրավունք և արդարություն» պահպանողական կուսակցության ոգուն: Հակառակորդները նրա պոպուլիստական ծրագրում ու հայտարարություններում տեսնում են ընտրողների ուշադրությունը կոռուպցիայի կասկածներից շեղելու ցանկություն: Միջազգային քաղաքականության մեջ Անջեյ Դուդան հանդես է գալիս ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի հետ համագործակցության ամրապնդման օգտին: Նախագահական ընտրությունների առաջին փուլից մի քանի օր առաջ Դուդան մեկնեց Վաշինգտոն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման, որ Լեհաստանի նախագահին անվանում է իր բարեկամը: ԵՄ-ն Անջեյ Դուդան անվանել է «երևակայական հանրություն»:
Լեհաստանի ընդդիմադիր գլխավոր ուժը՝ «Քաղաքացիական կոալիցիան». նախագահ է առաջադրել Վարշավայի քաղաքապետին, լիբերալ ու կենտրոնամետ Ռաֆալ Թշասկովսկուն մայիսի կեսին, որից հետո Սեյմիի փոխնախագահ Մալգոժատա Կիդավա-Բլոնսկայան դուրս եկավ մրցապայքարից: Ընդդիմության թեկնածուի փոփոխությունն ամբողջությամբ փոխեց ուժերի դասավորությունն ընտրություններից առաջ: 48-ամյա Ռաֆալ Թշասկովսկուն կանխատեսում են 30% ձայներ առաջին փուլում ու նույնիսկ հաղթանակ երկրորդում: Նա մեղադրում է կառավարությանը նախընտրական խոստումները չկատարելու և համաճարակի պայմաններում ոչ արդյունավետ քաղաքականության մեջ: Քաղաքականությամբ Թշասկովսկին սկսել է զբաղվել 1989-ից իբրև «Համերաշխություն» շարժման կամավոր: Հետո զբաղվել է Լեհաստանում եվրաինտեգրման հարցերով: 2009-ին ընտրվել է Եվրախորհրդարանի պատգամավոր, 2014-ին Դոնալդ Տուսկի կառավարությունում ԱԳ փոխնախարար: Վարշավայի քաղաքապետ դարձել է 2018-ին՝ վստահորեն հաղթելով պահպանողական թեկնածու Պատրիկ Յակիմին: Իբրև քաղաքապետ՝ ստորագրել է սեքսուալ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հռչակագիր՝ հարուցելով աջերի դժգոհությունը: Լեհերենից բացի տիրապետում է ֆրանսերենին, իսպաներենին, իտալերենին, ռուսերենին: Ռաֆալ Թշասկովսկին Բուդապեշտի, Պրահայի, Բրատիսլավայի քաղաքապետերի հետ 2019-ի դեկտեմբերին կնքել է «ազատ քաղաքների պայմանագիր՝ ընդդեմ պոպուլիզմի:
Ակնկալվում է, որ ընտրությունների առաջին փուլում երրորդը կլինի լրագրող և համակարգից դուրս թեկնածու Շիմոն Գոլովնյան: Նրան Լեհաստանում համեմատում են Վլադիմիր Զելենսկու հետ: Նախագահական ընտրություններին մասնակցում են 11 թեկնածուներ:
RFI


Հ.Գ. Լեհաստանում հունիսի 28-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների առաջին փուլում նախագահ Անջեյ Դուդան ստացել է գյուղերի բնակիչների ձայների մեծ մասը, Ռաֆալ Թշասկովսկին` քաղաքաբնակների ձայների մեծ մասը: Ipsos սոցիոլոգիական լաբորատորիայի անցկացրած exit poll-ի տվյալների համաձայն՝ Դուդան ու Թշասկովսկին անցել են նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, որը տեղի կունենա հուլիսի 12-ին: Ըստ տվյալների՝ առաջին փուլում Դուդան հավաքել է ձայների 41,8%-ը, իսկ Թշասկովսկին` 30,4%-ը:
Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ գյուղական բնակավայրերում Դուդայի օգտին քվեարկել է ընտրողների 54,7%-ը, Թշասկովսկու օգտին` 19,8%-ը: Մինչև 50 000 բնակչություն ունեցող փոքր քաղաքներում նախագահի օգտին քվեարկել է ընտրողների 37,9%-ը, Թշասկովսկու օգտին` 32,8%-ը: 50 000-ից 200 000 բնակչություն ունեցող քաղաքներում Դուդան ստացել է ընտրողների 39,3%-ի աջակցությունը, Թշասկովսկին` 33,7%-ի:
Իրավիճակը փոխվել է 200 000-500 000 բնակչություն ունեցող քաղաքներում. այստեղ Դուդան հավաքել է ձայների 32%-ը, իսկ Տշասկովսկին` 37,8%-ը: Նույն իրավիճակն է 500 000-ից ավելի բնակչություն ունեցող քաղաքներում՝ նախագահի օգտին քվեարկել է ընտրողների 24,7%-ը, իսկ Թշասկովսկու օգտին` 47,2%-ը:


Տարիքային առումով անսպասելի է ամենաերիտասարդ ընտրողների նախապատվությունը. 18-29 տարեկան ընտրողների 23,8%-ն իր ձայնը տվել է Թշասկովսկուն, 23,3%-ը՝ անկախ թեկնածու Շիմոն Գոլովնյային, 23%-ը` եվրոսկեպտիկների և ազգայնականների «Համադաշնություն» կոալիցիայի թեկնածու Քշիշտոֆ Բոսակին: Այս տարիքային խմբում Դուդան ընդամենը 4-րդ տեղում է` 19,3% ձայնով: Մյուս բոլոր տարիքային խմբերում առաջատարը Դուդան է, երկրորդ տեղում Թշասկովսկին է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9247

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ