Պեկինում տեղի ունեցած արտասավոր դեպքից հետո տեղի գիտնականները հետաքրքիր բացահայտում են արել. մարդիկ ոչ միայն ալկոհոլից, այլ նաև «մանրէներից» կարող են հարբել:
Корреспондент լրատվականի փոխանցմամբ՝ Պեկինի բնակիչներից մեկը լյարդի շրջանում ցավեր զգալով՝ դիմել է բժշկի: Պարզվել է՝ թեև տղամարդը ալկոհոլ չի օգտագործել, բայց նրա լյարդը հարբեցող մարդու լյարդի նման բորբոքված է եղել:
Ամենատարբեր զննություն անցկացնելուց հետո՝ հետազոտողները պարզել են, որ տղամարդու օրգանիզմում «Klebsiella pneumonia» աղիքային մանրէ կա, ինչն էլ լյարդի բորբորքման պատճառ է եղել: