Սպիտակ տունը հայտարարել է, թե չի ների Էդուարդ Սնոուդենին, և մերժել է շուրջ 168 հազար ստորագրություններով խնդրագիրը։ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Լիզա Մոնակոն հայտարարել է, որ ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Սնոուդենը պետք է կանգնի դատարանի առջև։ Հետախուզման մեջ գտնվող Էդուարդ Սնոուդենը ապաստանել է Ռուսաստանում: