ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը շնորհավորել է ռեժիսոր Լորա Պոյտրասին. նրա «Քաղաքացի- 4» ֆիլմը լավագույն վավերագրական ֆիլմ է ճանաչվել «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ:
«Երբ Լորա Պոյտրասը հարցրեց ինձ՝ կարո՞ղ է նկարահանել մեր հանդիպումները, ես կասկածում էի։ Ես շնորհակալ եմ նրան, որ ինձ համոզեց։ Այդ հանդիպումների արդյունքը դարձավ այս համարձակ և հրաշալի ֆիլմը, որն արժանի է պատվի և ճանաչման: Ես հույս ունեմ, որ այս մրցանակը կոգեշնչի ավելի շատ մարդկանց՝ դիտել ֆիլմը, և կոգեշնչի նրանց, որ շարքային քաղաքացիները, աշխատելով միասին, կարող են փոխել աշխարհը»,- ասվում է հաղորդագրությունում։