38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հատուկ ուշ հասկացողների համար

Հատուկ ուշ հասկացողների համար
17.12.2012 | 17:02

ՀՀԿ համագումարների արարողակարգային միակ լավ բանն այն է, որ ՀՀԿ վերնախավը շարքերի հետ նույն դռնից է մուտք գործում, որպես նախնական ժողովրդավարության «ցցուն» արտահայտություն: Էստեղ ամեն բան պրծնում է, զի դուրս է գալիս էլիտայի համար նախատեսված հետևի դռնից: Որպես ոսկրացած օրինաչափություն:

Մնացածն արդեն դեժավյու էր. դահլիճում շարված ՀՀԿ «պոլիտբյուրոն» էր, էս անգամ ավելի պայծառացած դեմքերով. Գագիկ Ծառուկյանի որոշումը, ըստ ամենայնի, լուսավորել էր ՀՀԿ ծերակույտի հիմնական մասի ինքնազգացողությունը, ինչը չէիր ասի մեկ-երկուսի մասին. կոնկրետ «մեկի» աուրայից ահագին ընկճվածություն էր կաթկթում:
Եվ քանի որ Սերժ Սարգսյանի ելութը, մանավանդ որոշ հատվածներ, արդեն իսկ բեսթստելլեր են հասցրել դառնալ, իսկ որոշ օպոնետներ սոցցանցերում սոխակ են կտրել, անդրադառնանք ելույթի մեզ հետաքրքրող հատվածներին:
Փոխվե՞լ էին արդյոք արտաքին գերկայությունները Սերժ Սարգսյանի 2008 թվի ծրագրի դրույթների մասով` ուժային կենտրոնների նկատմամբ. մանավանդ որ, գլոբալ քաղաքական տենդենցները գրեթե արմատական վերանայման էին ենթարկվել հենց իրենց` աշխարհի կառավարիչների կողմից: Եթե հաշվի առնենք հանգամանքը, որ ԱՄՆ-ը գրեթե կյանքի կոչեց Բժեզինսկու Մեծ Մերձավոր Արևելքի, ինչպես նաև մնացյալ քրմերի տարիների որոշակի իդեա-ֆիքսերը: «Վերաբեռնման» տանելով նաև մեր տարածաշրջանը` ի դեմս Վրաստանի: Որը, ի դեպ, դեռ կվերաձևակերպվի` ի դեմս Սիրայի և Իրանի: Էլ չենք ասում` դեպ խորհրդային անցյալ գլորվող Պուտինի Եվրասիական Միության իդեա-ֆիքսը: Մանավանդ որ, Սիրիայի դիմաց ԱՄՆ-ը մասամբ, կարծես թե, Ռուսաստանին է զիջում Վրաստանը` վերջինիս համար այնտեղ ստեղծելով մանևրի ինչ-որ դաշտ:
Փորձում էինք հասկանալ` ծրագրային դրույթների գոնե տողատակում կա՞ն նուրբ ակնարկներ` վեկտորալ նոր ուղեգծումների: Ո՛չ: Չկային: Դրանք մնացել էին ծրագրի չգրված` «փարդի քամակում» տեղի ունեցող գործընթացների մակարդակում` Պուտինի Հայաստան գալու, Բայդենի` Տիգրան Սարգսյանի ընդունելության ենթատեքստերում:
Նույնիսկ «բարձր» չէին Սերժ Սարգսյանի խոսքերը` սպասվող 2015 թվին առնչվող, որն էլ, ընտրվելու դեպքում, ըստ ամենայնի, լինելու է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման էպոգեյը (հարգանքներիս հավաստիքը երկրորդ նախագահ Ռորբերտ Քոչարյանին, որին կմաղթենք` այդ թվին կանգնած լինի Սերժ Սարգսյանի կողքին` Լևոն Տեր-Պետրոսյանի ուղեկցությամբ):
Ծրագրում ակնարկ կար նաև շատ կարևոր` աշխարհում լայն թափ առնող ինքնորոշման շարժմանը, բայց ՈՒելսի նահանգի, իսկ, առավել ևս, սպասվող` ՈՒրուգվայի կողմից Ղարաբաղի ճանաչման գործընթացի մասին, բնականաբար` ոչ մի խոսք: Ասվել է` Ղարաբաղի ճանաչման գործընթացը ևս, ընտրվելու դեպքում, լինելու է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման էպոգեան: Բայց այդ մասին ևս ցածր խոսվեց:
Մտանք «կուլիսներ»: Էստեղ արդեն դանդաղ շտապող Սերժ Սարգսյանը «վա բանկ» գնաց` ուղիղ նշանակետով ոչ թե էնդշպիլ, այլ ուղղակի շախ հայտարարելով. «Անհաջողություններն սկսվում են այնտեղ, որտեղ մենք աշխատում ենք միմյանց դեմ. ծածուկ թե բացահայտ, կարևոր չէ»:
Բեմն ահագին հեռու էր մեզնից, որպեսզի հասկանայինք, թե այնտեղ նստածներից ով ինչպես է ընկալում ասվածը: Բեմի ու դահլիճից դուրս խոսքի հասցեատերերին միասնականացրեց հաջորդ ակնարկը. «Իշխանության համար պայքարը բնական է, բայց ով էլ լինի իշխանություն, նրա առաջ ծառանալու են նույն խնդիրները: Այս երկիրն ունի ուժ, և հենց այդ ուժն է նաև, որ միշտ կկանգնեցնի տգետներին ու արկածախնդիրներին` արգելելով անհիմն փորձությունների տանելու մեր երկիրը»:
Ովքեր էին «տգետներն ու արկածախնդիրները», հատուկ անդրադարձ չեղավ: Բայց էնդշպիլն այնքանով հետաքրքիր դարձավ, որ գրեթե առանց անունի էլ բացահայտեց` ով ով է։ «Ո՞վ իրավունք ունի նրա թիկունքում նրա Հայաստանը ջլատել: Ես էլի եմ ասել, ուշ հասկացողների համար կրկնում եմ` ոչ ոք իրավունք չունի: Համբերությունը, ներողամտությունը և հանդուրժողությունը նույնպես սահմաններ ունեն: Այդ սահմանները մենք արդեն հստակ գծել ենք: Դրանք Հայաստանի օրենսդրության սահմաններն են»:
«Դո՛ւ ասացիր»: Մնում է «ուշ հասկացողները հասկանան» ասվածը:
Իսկ եթե մեզ եք հարցնում, ապա կարծում ենք` ակնարկն առաջին հերթին ուղղված էր նրանց, ովքեր կփորձեն «համբերության և ներողամտության» վրա կրկին բարիկադներ բարձրացնել` մարտի մեկի դեժավյու պարտադրելով ժողովրդին:
Եվ այն էլ` «վերաբեռնվող» էս տարածաշրջանում:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2966

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ