29.05.2013|
11:27
Կուբայի կառավարությունը հայտնել է, որ շուտով կընդլայնի ինտերնետ հասանելիությունը երկրի տարածքում։ Այդուհանդերձ, տնային պայմաններում համաշխարհային ցանցին միացման արգելքը կպահպանվի։ Հաջորդ շաբաթ ամբողջ երկրով մեկ կբացվեն 118 ինտերնետ-սրճարաններ, որտեղ համացանցից մեկ ժամ օգտվելու համար այցելուները պետք է վճարեն 4,5 դոլար։ Կուբայում ամսական միջին աշխատավարձը 20 դոլար է, այդ իսկ պատճառով շատ բնակիչներ կարող են ինտերնետից օգտվել միայն ուսումնական հաստատություններում կամ աշխատավայրում։