-
01.10.2015|
23:03
Սեպտեմբերի 29-ին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ), Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և Հայաստանում Էստոնիայի դեսպանության հետ համագործակցությամբ կազմակերպել էր «Էլեկտրոնային Հայաստան» համաժողովը, որին ներկա չեն եղել հայաստանյան ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ։ Այս կապակցությամբ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը հայտարարություն է արել՝ հրավիրելով ՀՀ Նախագահի և ՀՀ վարչապետի ուշադրությունը նշված խնդրին։
-
01.10.2015|
15:07
Աննախադեպ պիլոտային ծրագիրը մեկնարկեց 2015-ի սեպտեմբերի 29-ին Սանկտ Պետերբուրգում։ Ծրագրի արդյունքում հնարավորություն կընձեռվի ինչպես մեր հայրենակիցներին, այնպես էլ տվյալ երկրների բնակիչներին` խնայելով իրենց ժամանակն ու նյութական միջոցները, առանց անձամբ Հայաստանում լինելու, տեղեկատվություն ստանալ և գործարքների վերաբերյալ ներկայացնել ու ստանալ համապատասխան փաստաթղթեր Հայաստանի Հանրապետությունում գտնվող անշարժ գույքի վերաբերյալ:
-
29.09.2015|
10:52
Տեխնոլոգիական հայությունը ամեն տարի հոկտեմբերին հավաքվում է ԴիջիԹեքի տանիքի ներքո։ Այս տարի ԴիջիԹեք ցուցահանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 2-4-ին` «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում։
-
27.09.2015|
19:48
Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր բլոգային էջում նշել է ադրբեջանական և այլ կեղծ լրատվական աղբյուրներ՝ անելով հետևյալ գրառումը.
-
25.09.2015|
11:37
Լոկատոր ընկերությունը, իրականացելով Հայաստանի 9 ամենահայտնի վանքերի/եկեղեցիների եռաչափ մոդելավորման աշխատանքները, այժմ ձեռնամուխ է եղել Անի քաղաքի վիրտուալ վերականգման աշխատանքներին:
-
21.09.2015|
13:54
Google որոնողական համակարգի կայքում այսօր տեղադրվել է դուդլ, որը տեսնում են միայն Հայաստանից օգտատերերը։
-
20.09.2015|
21:03
Սյունիքի մարզի Գորիս, Տաթև, Հալիձոր և Շինուհայր համայնքների դպրոցներում նոր ուսումնական տարվանից սկսած՝ ինժեներական լաբորատորիաներ կգործեն, որոնք հիմնադրվել են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնությամբ և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:
-
16.09.2015|
16:31
Անցյալ շաբաթ Կիևում տեղի է ունեցել Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա համաժողովը, որին մասնակցել է Իսրայելի նախկին նախագահ և վարչապետ 92-ամյա Շիմոն Պերեսը:
-
29.07.2015|
13:49
Սպիտակ տունը հայտարարել է, թե չի ների Էդուարդ Սնոուդենին, և մերժել է շուրջ 168 հազար ստորագրություններով խնդրագիրը։
-
16.07.2015|
15:08
Հեռահար սարքը միացվում է համակարգչին և «Աղվես» ծրագրի միջոցով հնարավոր է լինում ստանալ այդ սարքի չափած տվյալները: Այսինքն՝ շարժելով ձեռքը մենք կարող ենք ստանալ տարբեր թվեր՝ ձեռքի և սարքի հեռավորության չափը: