29.10.2012|
11:53
Ուկրաինայի Ռեգիոնների կուսակցությունը հաղթում է խորհրդարանական ընտրություններում։ Քվեաթերթիկների 15 տոկոսի հաշվարկի արդյունքում իշխանական Ռեգիոնների կուսակցությունը հավաքել է ձայների 38,63 տոկոսը, նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի ընդդիմադիր կուսակցությունը ստացել է 20,12 տոկոս։