ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 
  • Ռուսաստանը հեռանու՞մ է Բայկոնուրից

    Ռուսաստանը հեռանու՞մ է Բայկոնուրից

    12.12.2012| 12:45
    Ղազախստանում քննարկվում է Բայկոնուր քաղաքը սեփական վերահսկողության տակ վերադարձնելու հարցը: «Ղազտիեզերքի» ղեկավար Տալգատ Մուսաբաևը ասել է, որ Մոսկվան ու Աստանան քննարկում են տիեզերակայանի փուլային փոխանցման հարցը, առայժմ ճշգրիտ ժամկետներ որոշված չեն:
  • «Գաբալան» կփոխարինվի «Վորոնեժով»

    «Գաբալան» կփոխարինվի «Վորոնեժով»

    12.12.2012| 12:40
    Դեկտեմբերի 10-ից Ռուսաստանը պաշտոնապես դադարեցրել է Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի շահագործումը, որը վարձակալում էր 2002 թվականից: Ըստ տեղեկությունների` Մոսկվան Գաբալայի վարձակալության համար տարեկան 7 միլիոն դոլար էր վճարում Ադրբեջանին, պայմանագրի ժամկետի ավարտից հետո Բաքուն 300 միլիոն դոլար է պահանջել, ինչին Մոսկվան չի համաձայնել:
  • ՄԱԿ-ը կքննարկի Հյուսիսային Կորեայի արձակած հրթիռի հարցը

    ՄԱԿ-ը կքննարկի Հյուսիսային Կորեայի արձակած հրթիռի հարցը

    12.12.2012| 11:36
    ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր խորհրդակցություններ կանցկացնի, որոնց ընթացքում կքննարկվի Հյուսիսային Կրեայի արձակած հրթիռի հարցը։ Կորեան հրթիռն արձակել է այսօր՝ անտեսելով մի շարք երկրների սպառնալիքները։
  • Եգիպտոսում սահմանադրությունը կընդունեն 2 փուլով

    Եգիպտոսում սահմանադրությունը կընդունեն 2 փուլով

    12.12.2012| 11:35
    Եգիպտոսի սահմանադրության հանրաքվեն կիրականացվի երկու փուլով։ Այդ մասին հայտնել է երկրի բարձրագույն ընտրական հանձնաժողովի քարտուղարության անդամ Մահմուդ Աբու Շուշան։ Քաղաքացիների քվեարկության առաջին փուլը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին, որը կներգրավի 10 շրջան, այդ թվում՝ Կահիրեն, երկրորդ փուլը՝ դեկտեմբերի 22-ին։
  • ՄԱԿ-ն առաջարկում է 2 մլրդ դոլար հատկացնել Հաիթիին

    ՄԱԿ-ն առաջարկում է 2 մլրդ դոլար հատկացնել Հաիթիին

    12.12.2012| 11:33
    ՄԱԿ-ը կոչ է անում միջազգային հանրությանը 2 միլիարդ դոլար հատկացնել Հաիթիին՝ աշխարհում ժանտախտի ամենամասշտաբային համաճարակի դեմ պայքարելու համար, որ բռնկվել է այդ կղզի-պետությունում։ Անցած երկու տարում այդ հիվանդությունից կղզում մահացել է ավելի քան 8 հազար մարդ։
  • Օբաման պաշտոնապես ճանաչել է Սիրիայի ընդդիմությանը

    Օբաման պաշտոնապես ճանաչել է Սիրիայի ընդդիմությանը

    12.12.2012| 11:31
    ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սիրիայի ընդդիմությանը ճանաչել է որպես սիրիական ժողովրդի «միակ օրինական ներկայացուցիչ»։ Նա նաև ավելացրել է, որ Վաշինգտոնը մոտակա ժամանակներում չի մատակարարի զենք Բաշար Ասադի հակառակորդներին։
  • Չավեսի վիրահատությունն ավարտվել է

    Չավեսի վիրահատությունն ավարտվել է

    12.12.2012| 11:30
    Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի վիրահատությունը Կուբայում բարեհաջող ավարտվել է, և այժմ նա հետվիրահատական շրջանում է։ Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ վիրահատությունը տևել է մոտ 6 ժամ։
  • Առաջիկա ժամերին՝ նոր հանրահավաքներ Կահիրեում

    Առաջիկա ժամերին՝ նոր հանրահավաքներ Կահիրեում

    11.12.2012| 21:27
    Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսիի ռեժիմի դեմ բողոքողները հավաքվում են Կահիրեում հերթական հանրահավաքի։ Բողոքի ակցիան պետք է մեկնարկի առաջիկա ժամերին։
  • Չավեսը դարձյալ կվիրահատվի Կուբայում

    Չավեսը դարձյալ կվիրահատվի Կուբայում

    11.12.2012| 13:18
    Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը Դարձյալ մեկնել է Կուբա, որպեսզի հեռացնի չարորակ նորագոյացությունները։ Հավանայի օդանավակայանում նրան դիմավորել է Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն։
  • Կոլորադոյում օրինականացվել է մարիխուանան

    Կոլորադոյում օրինականացվել է մարիխուանան

    11.12.2012| 13:16
    Կոլորադո նահանգում դեկտեմբերի 10-ից կարելի է օգտագործել մարիխուանա։ Համապատասխան օրենքը երեկ ստորագրել է նահանգապետ Ջոն Հիկենլուպերը։