«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

Խաղաղապաների հեռանալն ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումն ու ամրապնդումը մեր տարածաշրջանում

Խաղաղապաների հեռանալն ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումն ու ամրապնդումը մեր տարածաշրջանում
18.04.2024 | 11:36

Ռուսական խաղաղապահ զորախմբի Արցախից հեռանալը նախ և առաջ ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումն ու ամրապնդումը մեր տարածաշրջանում:

Որքան էլ դրա հիմքում առաջին հերթին դիտարկում եմ ՀՀ իշխանության դիրքորոշումն Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու և Արցախի հարցը օրակարգից հանելու վերաբերյալ, սակայն ակնհայտ է, որ սա իր ռեգիոնալ առաջնահերթությունների տեսակետից հակասում է նաև ՌԴ շահերին:

Ռուսաստանի քաղաքականությունը Հարավային Կովկասում բերեց նրան, որ այլ գեոպոլիտիկ կենտրոններ, օգտագործելով իրադրային հնարավորությունները, ստեղծեցին իրավիճակ, որտեղ ՌԴ ազդեցությունը սկսեց թուլանալ, իսկ ի հաշիվ դրան, թուրքական ներկայությունն ուղղակի և անուղղակի ձևով աճեց:

Ի՞նչ է լինում նման իրավիճակում. ճիշտ այնպես ինչպես մեզ հետ տեղի է ունեցել տարբեր շրջափուլերում` հայերս կոտորվեցինք, բռնի տեղահանվեցինք, հայրենիք կորցրեցինք, բայց նույնիսկ այս վիճակում դեռ ամբողջությամբ և խորությամբ չկա այն գիտակցումը, թե ինչ եղավ մեզ հետ:

Երեկվանից տարբեր ռուս քաղաքական գործիչներ իրավիճակը փրկելու համար հայտարարում են, թե խաղաղապահ առաքելությունն իր խնդիրները լուծեց և դրա համար է հեռանում:

Իհարկե, սա ազնիվ մոտեցում չէ, որովհետև անընդհատ շահարկվող 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը լրիվ այլ բան էր սահմանել և առաջին հերթին ռուս խաղաղապահների ներկայությամբ հայկական Արցախի գոյություն: Իսկ թե ինչու ՀՀ իշխանության հետ գործակցաբար դրված իրական խնդիրները չլուծվեցին, այստեղ ևս պատասխանատվության իր չափաբաժինն ունեն ՌԴ այն գործիչներն ու կառույցները, ովքեր Հարավային Կովկասի ու հատկապես Հայաստանի հետ հարաբերություններով են զբաղվում:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1119

Մեկնաբանություններ