Իրանի իններորդ նախագահ է ընտրվել բարենորոգիչ Մասուդ Փեզեշքիանը՝ հայտնում է Irantoday-ը։ Նա հավաքել է ավելի քան 16,3 միլիոն ձայն, իսկ նրա մրցակից, պահպանողական Սաիդ Ջալիլին՝ 13,5 միլիոն ձայն։               
 

Ինչու էր Վրաստանի վարչապետը եկել Հայաստան

Ինչու էր Վրաստանի վարչապետը եկել Հայաստան
27.03.2024 | 12:03

Իսկ չեք մտածու՞մ, որ Վրաստանի վարչապետն եկել էր բացատրելու, որ չի կարելի մասնատել Տավուշը: Ինչո՞ւ հանկարծ Կոբախիձեն հայտարարեց, որ Վրաստանը անվերապահորեն սատարում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, երբ 2020-ի պատերազմի օրերին անգամ հումանիտար օգնություն չէր թողնում, որ Հայաստան մտնի: Ասեմ՝ ինչու: Վրաստանը տագնապած է, այն էլ ոնց է տագնապած: Մեզանում մի երկու ակնարկ եղավ, որ, Տավուշի՝ խնդրո առարկա տարածքները հանձնելու պարագայում, Լոռին դառնալու է սահմանամերձ: Սա ընդամենը քարտեզը տնտղելուց ծագած պարզ դատողություն է: Խնդիրը շատ ավելի լուրջ է: Նման զարգացումների պարագայում Լոռին ոչ միայն սահմանամերձ է դառնալու, այլև դառնալու է կռվախնձոր Ադրբեջանի ու Վրաստանի միջև: Վրաստանը շատ լավ է գիտակցում, որ ինչպես ՀՀ բոլոր մարզերի, այնպես էլ Լոռու վերաբերյալ Ադրբեջանը «հիմնավորումներ» է շրջանառելու, Հայաստան ներկայացնողին էլ ստիպելու է հաստատել իր շրջանառածը: Իսկ Լոռու համար Ադրբեջան-Վրաստան հակամարտության արդյունքում շահողը Ադրբեջանն է լինելու: Մնացածը ժամանակի հարց է: Ադրբեջանն ինչպես այսօր Հայաստանն է կոչում «Արևմտյան Ադրբեջան»՝ երբևէ սկսելու է խոսել նաև «Հյուսիսային Ադրբեջանից»՝ նկատի ունենալով Վրաստանը:

Վրաստանն անհանգիստ է: Ինչո՞ւ հանկարձ Կոբախիձե-Փաշինյան ասուլիսի ժամանակ խոսք գնաց Վրաստան-Հայաստան սահմանազատման գործընթացը ակտիվացնելուց: Ինչո՞ւ Վրաստանը նման հարց չէր բարձրացնում այն ժամանակ, երբ Հայաստանն ուներ ադեկվատ ու հաստատակամ ղեկավարություն: Նրան պետք է այսօր Հայաստանին պաշտոնապես ընդունել տալ իր պատկերացրած սահմանները, որպեսզի վաղը-մյուս օրը, Ադրբեջանի հետ սպասվելիք խնդիրները ծագելիս, հարավում «կադաստրի թուղթ» ունենա: Եվ Կոբախիձեի հայտարարությունը Հայաստանի տարածքային ամբողջականության մասին, բնականաբար, վերաբերում էր Ալիևին, ոչ թե այստեղի իր «կոլեգային»: Այստեղինը հաշիվ չէ: Վրաստանը դա լավ գիտի, որովհետև ժամանակին ինքն էլ տուրք տվեց «նիկոլիզմին»՝ տարածքներ կորցրեց, բայց կարողացավ քշել իր «նիկոլին» ու վերակազմակերպվել: Ճիշտ այնպես, ինչպես Հայաստանի հարավային սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի հայտարարությունները բացառապես վերաբերում են իր անվտանգությանը: Այսինքն, Հայաստանն իր տվողական-պարտվողական ընթացքով ահռելի անվտանգային խնդիրներ է ստեղծել ամբողջ տարածաշրջանի համար՝ հարավից հյուսիս:

Վրաստանն այսօր ազգային պետություն է, ու որքան էլ որ ծածուկ ատի մեզ, շատ լավ հասկանում է, որ Հայաստանի նման ընթացքը մոտեցնում է իր հերթը: Ահա թե ինչու էր Կոբախիձեն եկել Հայաստան:

Կարո Վարդանյան

Դիտվել է՝ 1180

Մեկնաբանություններ