Գողն առաջինն է գոռում՝ «Բռնե՛ք գողին»: Կա նաև այս ասացվածքի ռուս-թուրքական անալոգիան` на воре шапка горит:
Ինչու՞ եմ սա հիշել:
ՈՒրեմն, երեկվանից օրվա իշխանության և վերջիններիս սպասարկուների կողմից ակտիվ շրջանառվում են «Հայաստանը պահպանի իր ինքնիշխանությունը», «ՀՀ ինքնիշխանությունը կարմիր գիծ է» բառակապակցությունները:
Ավելին` մամուլով տեղեկություններ են տարածվում, որ ԱՄՆ-ը (կամ որևէ այլ պետություն) աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը:
Ի՞նչ եք կարծում, ենթադրենք` 6 կամ 27 տարի առաջ ԱՄՆ-ը չէ՞ր աջակցում ՀՀ ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը:
Կամ` ինչու՞ սկսեց հենց այս օրերին աջակցել:
Պարոնայք օրվա իշխանականներ և վերջիններիս սպասարկուներ, այդպես «հանկարծ» ոչինչ չի լինում:
Կարո՞ղ է Արցախի հանձման հետ մեկտեղ նաև ՀՀ ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության հիմքերն եք վերացրել:
Հակառակ դեպքում, ինչու՞ եք հանրայնացում մի խնդիր, որը 1991թ. սեպտեմբերի 21-ից սկսած երբևէ հանրային օրակարգում չի եղել և դե յուրե չի քննարկվել միայն պաշտոնական Իսլամաբադի (Պակիստան) կողմից:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ