Արագածավանցի Սուրոն իրենց ռայոնում հայտնի մարդ է:
Նա ժողովներ է անում, դիսպետչերսկիներ է անում: Գեղի քաղմասի պետի հետ է նստում, ԱԱԾ նաչալնիկի հետ է նստում, հարցեր է լուծում:
Արագածավանցի Սուրենն ամեն ինչ կանի, որ մնա նշանակալից մարդ:
Ներսեսն Ավանի փոխթաղապետն էր : Սրա գրպանից ինչ ասես չհանեցին. Է՛լ ներարկիչ, է՛լ պլան, է՛լ պիպետկա: Բայց Ներսեսն իրեն չէր կորցնում: Նա դուրս էր գալիս ամեն իրավիճակից:
-Փողոցում ման էի գալիս։ Տեսա, որ գետնին է գցած, վերցրեցի: Ի՞նչ վատ բա՞ն եմ արել: Վերցրեցի, որ փողոցը մաքուր լինի, համ էլ, որ երեխաները հանկարծ չվերցնեն,- ասում էր պարոն փոխթաղապետը:
Սարուխանյան Կարենը կարող էր դառնալ տեղի չունեցած հեղափոխության առաջին զոհը: Երբ Երանոսյանը հրաման տվեց կրակելու, ռումբն ընկավ ուղիղ սրա ուռած գլխին: Նիկոլն այդ ամենը գնահատեց. սկզբից սրան նշանակեց մարզպետ, հետո՝ Հայաստանի գլխավոր փրկարարի տեղակալ:
Իսկ հիմա նա օրենքներ է գրում, որ Հայաստանի հպարտ քաղաքացիները լավ ապրեն:
Սրանցից յուրաքանչյուրը շատ լավ գիտի, թե Փաշինյանն ինչ աղետ է բերել ազգի գլխին:
Բայց քանի որ Փաշինյանն իրենց դարձրել է նշանակալից մարդ, ուրեմն կլռեն ու շակալի նման ցանկացածի վրա կհարձակվեն, եթե դրա անհրաժեշտությունը լինի:
Ինչի՞ համար եմ այսքանը գրում:
Արցախը փրկող ընդդիմադիրներ, ձեզ լուրջ թվում է, որ դուք ավելի քի՞չ եք խաբում, ավելի քի՞չ եք ստում, ավելի քի՞չ եք վնասում:
Ձեզ իրոք թվում է, որ սրանց նմանները ժեխեր են, իսկ դուք արիստոկրատնե՞ր:
Ձեզ իրոք թվում է, որ դուք կարող եք միլիոնավոր դոլարների հասնող դեպոզիտներ ունենալ, իսկ սրանք ո՞չ:
Ինչու՞։
Սրանց իշխանության են են բերել ձեր պատրոնները: Հիմա ի՞նչ անենք, որ ձեր դիպլմոներից չունեն:
Չունեն՝ կունենան:
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ