Ի՞նչ էք կարծում մե՞ծ բան է մի անմեղ երեխա սպանելը: Իսկ 2 միլիո՞ն: Եկեք ձեզ ուրիշ ցեղասպանություն էլ ցույց տամ, որի համար ոչ մոմ վառելով կպրծնենք, ոչ ջահ, ոչ էլ հեռախոսի լույս:
1955 թվականից մինչև 2019 թվականը Հայաստանում աբորտից սպանվել է 1,799,503 անմեղ երեխա: Սա միայն պաշտոնական թվերն են: Ոչ պաշտոնական թվերը սովորաբար մի քանի անգամ ավելի են լինում:
Սարսռելի է: Սա կատարվել է հայ ծնողների, հայ բարեկամների ու հայ բժիշկների կամքով, համաձայնությամբ կամ կամ ընկեր/ուհիների սատարումով: Գրեթե 2 միլիոն երեխաներ (ոչ պաշտոնական թվերը չգիտեմ):
1955 թվականից մինչև 2000 թվականը 1,5 միլիոն, իսկ 2000-ից մինչև հիմա ևս 300 000 երեխաներ:
Ինչու՞ եմ այս մասին այսօր գրում: Ախր չէ՞ որ մենք պետք է ցեղասպանության հետևանքները վերացնենք: Բայց այնպես է ստացվում, որ մենք մի կողմից Թուրքիայից ճանաչում ենք պահանջում, իսկ մյուս կողմից մեր սեփական ձեռքերով մեր ազգն ենք ցեղասպանում: Սրա համար մոմ պետք չի վառել այլ զղջալ, լացել, շատ լացել ու Աստծուց արցունքով ներողություն խնդրել, որ մի գուցե Աստված ների ու չգիտեմ թե ինչպիսին է լինելու հատուցումը անողների և սատարողների նկատմամբ: Մայրեր, եթե դուք ձեր մի երեխային սպանում էք աբորտով, ախր դուք ի՞նչ գիտեք հաջորդին ինչ կյանք է սպասելու և ինչ հատուցում ձեզ:
Ծնողնե՛ր, մի սպանեք ձեր երեխաներին: Ես չգիտեմ այս ցեղասպանության մասին ինչու չի խոսվում, բայց գիտեմ որ չապաշխարած ծնողներին ու բժիշկներին դժոխքն է սպասում:
Հայաստանում աբորտն օրինական է, սկսած 12 շաբաթականից որոշ դեպքերում մինչև 22 շաբաթական: Այն օրինականացվել է 1955 թվականին: Սա հրեշավոր օրենք է: Խնդրում եմ, դուք էլ դեմ արտահայտվեք այս հրեշի դեմ: Օգնեք տարածել ու տեղ հասցնել, որ այս օրենքները փոխվեն ու մարդկանց մեջ բացատրական աշխատանք կատարվի: Իսկ եթե նման բան եք արել, կամ մեկին դրդել, կամ սատարել, ապա գնացեք լացեք, շատ լացեք ու ապաշխարեք, որ Աստված ձեզ ների ու հատուցումը մեղմ լինի:
Արմեն ՀԱՐԵՅԱՆ