Դաշնակցական երիտասարդներն աղբարկղերով փակել են Խանջյան փողոցը։
«Մենք չենք համակերպվելու անհայրենիք Նիկոլի տեսակի հետ», - հայտարարեցին փողոց փակած երիտասարդները։ Խանջյան փողոցում երթևեկությունը կաթվածահար է։ Վարորդները պահանջում էին բացել փողոցը, սակայն ցուցարարները չգնացին այդ քայլին, ճանապարհ բացվեց միայն Շտապօգնության մեքենայի համար։