Հրաժարական, միևնույն է, լինելու է, Արարատի մարզի բնակիչների հետ հանդիպմանը լրագրողներին ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։
«Չի կարող այդ մարդն այդտեղ մնալ, չենք թողնի», - անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրաժարականին՝ ասաց Մանուկյանը։
Նա նշեց, թե շարժման առաջնորդների միջև խնդիրներ չկան։
Դիտարկմանը, թե լուրեր են հրապարակվում, որ ԲՀԿ-ն Վազգեն Մանուկյանին որպես վարչապետի թեկնածու չի ընդունում, նա արձագանքեց. «Առաջին անգամ ձեզանից եմ լսում, շատ հետաքրքիր նորություն է, բայց դա հնարովի է»։