ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Արտահերթ ընտրություններ կարող են չլինել

Արտահերթ ընտրություններ կարող են չլինել
20.01.2021 | 13:00

«Ժողովուրդը» գրում է.

«Դեռեւս 2020-ի դեկտեմբերի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական եւ հետաքրքրված արտախորհրդարանական ուժերին հրավիրեց խորհրդակցությունների՝ 2021-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով: Քաղաքական բանակցություններն իրենց արդյունքը չտվեցին, ընդդիմադիրներ կուսակցություններն ասում են, թե չեն ցանկանում Փաշինյանի հետ գնալ ընտրությունների, եւ նա պետք է հրաժարական տա: Արտահերթ ընտրությունների տարբերակներ են քննարկվում նաեւ կուլիսներում, եւ իշխանությունը կանգնած է լուրջ խնդրի առջեւ: Իրենք որքան էլ ցանկանան արտահերթ ընտրություններ անցկացնել, անհրաժեշտ են իրավական հիմքեր, գործընթացներ, որոնք լի են խոչընդոտներով: ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածում ասվում է. «Վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Աժ խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Աժ-ն վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, Աժ-ն արձակվում է իրավունքի ուժով»:


132 պատգամավոր ունեցող խորհրդարանի պարագայում վարչապետ պետք է ընտրվի 66 կողմ ձայնով: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը կարծես համակարծիք չէ այդ տարբերակի հետ եւ իշխանական գործիչների հետ տարբեր զրույցների ժամանակ հայտարարել է, որ երբ Փաշինյանը հրաժարական տա, ինքն առաջադրելու է իր թեկնածությունը վարչապետի պաշտոնում: Նա նաեւ բանակցությունների մեջ է ԲՀԿ-ի հետ, իսկ հայտնի է, որ խորհրդարանական երկրորդ ուժը վարչապետի թեկնածու առաջադրելու մասով հավակնություններ չունի, հետեւաբար խորհրդարանում մնում է առաջադրվող միակ թեկնածու Մարուքյանը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անկախ պատգամավորներից մեկն էլ նման հավակնություններ ունի, իսկ սա նշանակում է, որ խորհրդարանի լուծարման իրավական գործընթացը հագեցված է խոչընդոտներով: Ու դատելով այս իրավիճակից՝ կարծես թե Նիկոլ Փաշինյանը հակված է հերթական ընտրությունների գնալու: Ամեն դեպքում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը ակտիվ հանդիպումներ կազմակերպելու հրահանգ տվել է՝ շոշափելու քաղաքացիների տրամադրությունները, այնուամենայնիվ, ընտրությունների կոնկրետ ժամկետ դեռ չի շտապում ասել»:

Դիտվել է՝ 4697

Մեկնաբանություններ