ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Արթուր Վանեցյան. 3 կմ սահմանային շերտը լինելու է ՀՀ տարածքի հաշվին

Արթուր Վանեցյան. 3 կմ սահմանային շերտը լինելու է ՀՀ տարածքի հաշվին
19.12.2020 | 22:08

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Սյունիքից ոչ մի միլիմետր չի զիջվել, տեղի ունեցածը մարզի անվտանգությունը երաշխավորելու համար էր։

«Նա ասում է՝ նոր սահմանները գծվելու են խորհրդային տարիների ժամանակվա քարտեզով։ Որպես մարդ, ով երկար տարներ աշխատել է ԱԱԾ-ում ու ղեկավարել կառույցը, նշում եմ՝ դա դավաճանական հայտարարություն է, որովհետև սովետական միության ժամանակ հստակ սահմանները չեն եղել, ի վերջո եղել է մեկ պետություն, եթե հիմա գնում ենք այդ քարտեզով, այսօր կանխատեսում եմ, որ ունենալու ենք տարածքային կորուստներ, նաև Արարատի մարզում, Վայոց ձորում, Տավուշի մարզում, իսկ Սյունիքի մարզում արդեն ունենում ենք։
Քյարքի գյուղը՝ Արարատի ճանապարհը օրինակ, ԽՍՀՄ քարտեզով մտնում է Նախիջևանի տարածքի մեջ։ Եթե թուրքը սկսեց Սյունիքից իր սահմանները գծել այդ քարտեզով, ի՞նչն է խանգարում թուրքին՝ Արարատում կամ Վայոց Ձորի մարզում սահմաններ գծել նույն կերպ։ Մենք տեսնում ենք, որ մեր իշխանությունները ուղղակի անկարող են որևէ կերպ դիմակայել թուրքական ամենաթողությանը։ Գալիս, մտնում են ասում են մերն է և մենք սկսում ենք հարմարվել»։


«Ավելին, ադրբեջանական զորքերը անմիջապես գալիս կանգնում են Սյունիքի մարզի սահմանին։ Մենք առնվազն 3 կմ պետք է ունենանք սահմանային շերտ՝ դա օրենք է։ 3 կմ սահմանային շերտը լինելու է ՀՀ տարածքի հաշվին։ Ես չեմ ասում դա անցավ Ադրբեջանին, բայց դա դարձավ չեզոք տարածք և դրանք՝ գյուղատնտեսական նշանակության են, որոշներում մարդկանց տներն են ու ճանապարհները։ Այսինքն մենք թողնում ենք Ադրբեջանին գալ կանգնել մեր սահմանին և անզեն աչքով արդեն ինքնաձիգով կարելի է կրակ բացել Կապանի բնակիչների վրա։ Սթափվեք և հասկացեք, որ մենք լրջագույն անվտանգային խնդրի առջև ենք կանգնել»,- եզրափակեց Վանեցյանը։

Դիտվել է՝ 5483

Մեկնաբանություններ