ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Լավրովն ասաց՝ ոչ

Լավրովն ասաց՝ ոչ
12.12.2012 | 12:49

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մերժել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի առաջարկը` համոզել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հրաժարվել պաշտոնից: Հիլարի Քլինթոնը նման առաջարկ գործընկերոջն արել էր Պնոմպենի և Դուբլինի հանդիպումներում` դիվանագիտական ջանքեր գործադրելու ի տրիտուր առաջարկելով համագործակցություն Սիրիայի նախագահի հեռանալուց հետո ստեղծվելիք կոալիցիոն կառավարության ձևավորման գործում

Դիտվել է՝ 1096

Մեկնաբանություններ