Գուրգեն Եղիազարյան (ՍԴՀԿ-ՀԱԿ-ական ռմբահարիչ). «Եթե Խաչիկյանը գրպանել է 58 հազար մեռած հոգու թոշակ, դեռ երկուսուկես տարի էլ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում քաբաբ է «զխկտվել», Օսկանյանը նման բան չի արել»։
Նախ` երբ Խաչիկյանն ինքնամոռաց «զխկտվում» էր, Օսկանյանը «մարմա՜նդ» ծոմ էր պահում։ Որպես այլընտրանք։ Այնուհետև` Խաչիկյանը չէ՞ որ «զխկտվում» էր ոչ միայն ՀՀԿ կենտրոնական, այլև համայնքային գրասենյակներում։ Ի վերջո, Խաչիկյանը լուլաքաբաբը ճաշակել է կոնյակի, թանի և շամպայնի ուղեկցությամբ, հարգելով 58 հազար մեռած հոգիների անմոռաց հիշատակը։ Այս ընթացքում Օսկանյանը «քոմփլեմենթար քոմփլիմենթներ» էր ցփնում երկրից հյուսիս, հարավ, արևելք և արևմուտք։ Եվ հույժ գաղտնի բարգավաճում էր։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ