ԿԳ նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ ՖԲ-ում հետևյալ եզրահանգումն է արել.
«ՀՀԿ-ն իր նախընտրական համագումարի օրը որոշել է` դեկտեմբերի 15: Գիտի, թե ով է լինելու իր թեկնածուն` Սերժ Սարգսյանը:
Մինչ համագումարը քաղաքական քննարկումների գլխավոր թեման ՀՀԿ-ի համար, իմ կարծիքով, պետք է լինի հետևյալ հարցադրումը. ինչպես գնալ ընտրությունների:
Նախընտրական ռազմավարության տեսանկյունից կա երկու տարբերակ: Առաջինը` ընտրությունների գնալ կուռ, հնարավորինս միատարր թիմով, հաղթելու համար հավելայլ ջանքեր գործադրել, որոշ դժվարություններ հաղթահարել, բայց ավելի հեշտ աշխատել հետագայում` չստանձնելով քաղաքական պարտավորություններ այլոց հանդեպ:
Եվ երկրորդ տարբերակը` ձևավորել ավելի լայն քաղաքական ճակատ, հաղթել մի քիչ ավելի հեշտ, սակայն հետո աշխատել ավելի դժվար, որովհետև ստիպված ես լինելու դաշնակիցների քաղաքական շահեր հաշվի առնել:
Երկու տարբերակների մեջ էլ հանգուցային, վճռորոշ էտապը հաղթելն է»: