Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Օբաման ու Ռոմնին անցկացրին առաջին հեռուստաբանավեճը

Օբաման ու Ռոմնին անցկացրին առաջին հեռուստաբանավեճը
04.10.2012 | 12:18

ԱՄՆ Կոլորադո նահանգում տեղի է ունեցել նախագահի թեկնածուներ Բարաք Օբամայի և Միթ Ռոմնիի միջև նախընտրական հեռուստաբանավեճի առաջին փուլը։ 90 րոպեների ընթացքում թեկնածուները բանավիճել են ներքաղաքական և տնտեսական հարցերի շուրջ։ Հեռուստաբանավեճն ուղիղ եթերում հեռարձակվել է նաև համացանցով՝ YouTube-ով։ Բացի այդ, առաջին անգամ հեռուստաբանավեճը լուսաբանվել է Twitter-ով։
Հանրապետական Միթ Ռոմնին քննադատել է Օբամայի վարչակազմի տնտեսական քաղաքականությունը։ Մասնավորապես անդրադարձ է եղել բյուջեի մեծ դեֆիցիտին, որն Օբաման խոստացել էր կրճատել դեռևս 2008 թվականին։
Օբաման իր հերթին մեղադրել է իր մրցակցին այն բանի համար, որ վերջինս տալիս է անիրատեսական խոստումներ։

Դիտվել է՝ 1801

Մեկնաբանություններ