Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Վենեսուելայի ընտրությունները կհսկեն 139 հազար զինծառայողներ

Վենեսուելայի ընտրությունները կհսկեն 139 հազար զինծառայողներ
25.09.2012 | 12:52

Վենեսուելայի նախագահական ընտրությունների անվտանգությունը կապահովեն շուրջ 139 հազար զինծառայողներ։ Այդ մասին հայտարարել է գեներալ Վիլմեր Բարենտոսը։ Ընտրությունները տեղի են ունենալու հոկտեմբերի 7-ին։ Քվեարկությանը մասնակցելու են մոտ 19 միլիոն վենեսուելացիներ։
Չնայած երկրի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել է 7 քաղաքական գործիչ, սակայն հիմնական պայքարն ընթանալու է գործող նախագահ Ուգո Չավեսի, որ երկիրը ղեկավարում է 1999 թվականից, և Ժողովրդական միասնություն ընդդիմադիր դաշինքի թեկնածու Էնրիկե Կապրիլեսի միջև։

Դիտվել է՝ 1350

Մեկնաբանություններ